Բենզին չունե՞ս

22/12/2005

Օրերս ԱԺ «ՕԵԿ» խմբակցության անդամ Հեղինե Բիշարյանը հրաժարվել է իր անձնական վարորդի (տիկին Բիշարյանի եղբայրը) ծառայություններից, քանի որ վերջինս հաճախ տհաճ փաստի առջեւ էր կանգնեցնում իր պատգամավոր քրոջն ու ստիպում կարմրել։ Վերջերս, օրինակ, ԱԺ նախագահի հրահանգով պետք է լուսաբանվեր շրջաններից մեկում ՕԵԿ-ի կազմակերպած միջոցառումը։ Որոշ արկածներից հետո գիշերը ժամը 2-ին վարորդն ու 2 լրագրողներ մի կերպ հասնում են Երեւան։ Հ. Բիշարյանի եղբայրը ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, թե բենզին չունի, լրագրողներին իջեցնում է ավտոմեքենայից, կեսգիշերին թողնում է փողոցում ու հեռանում։ Ի դեպ, բենզին չունենալու պատրվակով վարորդը մի քանի անգամ էլ քրոջն է կանգնեցրել աննախադեպ փաստի առջեւ։ ՕԵԿ-ական եղբոր անպատասխանատու վարքագծից հոգնած քույրը, առաջնորդվելով «Չկա վարորդ եղբայր, չկա պրոբլեմ» սկզբունքով, ազատվեց նրանից եւ այժմ օգտվում է մեկ այլ վարորդի (կրկին ՕԵԿ անդամ) ծառայությունից։