ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հրամանագիր է ստորագրել Գեորգի Պետրոսյանին արտգործնախարար նշանակելու մասին: Մի այլ հրամանագրով նախկին նախարար Արման Մելիքյանը նշանակվել է նախագահի խորհրդական: Նշենք, որ Գեորգի Պետրոսյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ է: 1992-94թթ. Գեորգի Պետրոսյանը եղել է Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար: Մինչեւ ԱԳՆ նախարար նշանակվելը նա աշխատել է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնում, լինելով նաեւ Անվտանգության խորհրդի անդամ: