Ի՞նչ պիտի ասի Բաղդասարյանը

26/12/2005

«Հույսը վերջինն է կորում: Ես հույս ունեմ, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն իր ուղղությունը կշարունակի եւ ինչ-որ լուծումներ կգտնվեն գազի գնի բարձրացման հարցում,- կարծում է Ա. Բաղդասարյանը։ -Հակառակ պարագայում ինձ համար շատ դժվար է լինելու պատասխանել մեր հայրենակիցների հարցերին, թե ինչով ենք բացատրում հայ-ռուսական համագործակցությունը, երբ տեղի են ունենում նման թանկացումներ: Այլ հարցեր էլ կարող են լինել, օրինակ, ինչո՞ւ ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման դիմաց ՌԴ-ից գումար չի ակնկալվում: Մենք վաղ թե ուշ ստիպված ենք լինելու պատասխանել: Իրոք, այն համագործակցությունը, բարեկամությունը, որ կա Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, չեմ կարծում, թե արժե այդ մոտեցումներով վտանգել: Չեմ բացառում, որ բարձրացման դեպքում տարբեր տեսակի բացասական էմոցիաներ լինեն»: