ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, որում տեղեկացրել է այն մասին, որ Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, երբ անհրաժեշտ լրացումներ չեն կատարվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում, առաջանում է իրավիճակ, որի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն անորոշ ժամանակով կարող է զրկված լինել գործելու իրավասություններից: «Քանի որ խնդրի շուրջն առկա են տարաբնույթ եւ հակասական մեկնաբանություններ եւ սպառնալիքի տակ է պառլամենտական համարվող կառույցի գործունեության շարունակականությունը, խնդրում եմ պարզաբանել, թե ինչպիսին պետք է լինի ճիշտ մոտեցումն առաջացած խնդրի լուծմանը»,- ասվում է նամակում: