«Դրո» գործով ցմահ բանտարկության դատապարտված Արմենակ Մնջոյանը վերջերս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակ է հղել, որում հայտարարել է, թե չի ցանկանում, որ իր նկատմամբ համաներման որոշում կայացնեն: Բացի այդ, նա ՀՅԴ վերնախավի ներկայացուցիչներին ծանր մեղադրանքներ է ներկայացրել: Մնջոյանը մասնավորապես գրել է, որ ՀՅԴ-ական Հրանտ Մարուխյանի սպանության մեջ մեղավոր են նաեւ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ կոմիտեի անդամ Վահան Հովհաննիսյանն ու նրա հայրը` Էդվարդ Հովհաննիսյանը: