Ռոբերտ Քոչարյանի հունվարի 17-ի հրամանագրով Գագիկ Ջհանգիրյանն ազատվել է ՀՀ զինվորական դատախազի պաշտոնից եւ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ զինվորական դատախազ է նշանակվել Արմեն Խաչատուրյանը` ազատվելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Այս «ռակիրովկան» մեկնաբանվում է հետեւյալ կերպ՝ կառույցը կարծրացած է, բազմաթիվ գործեր պատշաճ կերպով չեն քննվում, հասարակական մեծ դժգոհությունների պատճառ է դառնում: Գ. Ջհանգիրյանին հեշտությամբ հնարավոր չէ հեռացնել՝ «սեյֆը» կարող է բացել, բայցեւ Զինդատախազության աշխատակազմի հետ նրա սերտ կապերն ու շատերի նկատմամբ պարտավորվածությունները թույլ չեն տալիս գործերը քննել: