ԺՈՒԿ նախագահ, պատգամավոր Մանուկ Գասպարյանը պատրաստ է իր կուսակցության համար պատվիրած օրհներգից ձեռք քաշել եւ այն տրամադրել Հայաստանի իշխանություններին, որպեսզի նրանք այն դարձնեն Հայաստանի օրհներգ: «Ես օրհներգ ունեմ գրած իմ կուսակցության համար, եթե մրցույթ լինի, ես դրանից ձեռք կքաշեմ, թող վերցնեն ու դարձնեն Հայաստանի օրհներգ: Իսկ այս օրհներգից պետք է օր առաջ հրաժարվենք, որովհետեւ այն գողացված է, եւ ինչ-որ իտալացի ապստամբի մասին է»,- ասաց Մ. Գասպարյանը: Ի դեպ, ՀՀ օրհներգի խոսքերի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, իսկ երաժշտությունը 1918թ. գրել է Բարսեղ Կանաչյանը:
Կարդացեք նաեւ` Հայաստանի օրհներգը պետք է խրոխտ լինի