Թուրքական «Sabah» թերթի փոխանցմամբ` Ռուսաստանն առաջարկել է Թուրքիային կազմակերպել C-300 զենիթահրթիռային համակարգեր արտադրող համատեղ ձեռնարկություն: Հակաօդային պաշտպանության սեփական համակարգ ստեղծելու ծրագրի շրջանակներում Թուրքիան նախատեսում է արտասահմանից ձեռք բերել օդային հարձակումից պաշտպանվելու միջոցներ: Քննարկվում է ամերիկյան արտադրության Patriot, ռուսական C-300 եւ ամերիկա-իսրայելական արտադրության Arrow-2 համակարգերի ձեռքբերման հարցը: Հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքբերման շուրջ մրցույթի հարցերը քննարկվելու են փետրվարի 17-ին: