Նրանք գնում են 2008-ի ընտրությունների

22/01/2006

«Այս Սահմանադրությունը հարգանք չունի ժողովրդի մոտ: Իմ կարծիքով, եթե հաջորդ նախագահական ընտրություններում օրինական նախագահ ընտրվի, մենք իրեն կխնդրենք այս Սահմանադրության վրա երդում չտա, մինչեւ մի բան անենք»,- հանրաքվեի ընթացքում թույլ տրված բազմաթիվ օրինախախտումների վերաբերյալ փաստաթղթերը թափահարելով` ասաց ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը: Իսկ դաշինքի պատգամավոր Գրիգոր Հարությունյանն ավելացրեց. «Եթե կեղծարարները պատասխանատվության ենթարկվեն, հաջորդ ընտրությունների ժամանակ դա կնվազեցնի հանձնաժողովների անդամների ախորժակը: Բա էս ձեւով ե՞ն ինչ-որ բան փոխում»: