Կենտրոնական բանկը դարձավ երկրի ողջ ֆինանսական դաշտի միասնական վերահսկողը: Համակարգի ներդրումը համարելով դրական երեւույթ` տնտեսագետ Էդվարդ Սանդոյանի կարծիքով` այն ունի մի մեծ թերություն՝ միասնական վերահսկողը չպետք է լինի ԿԲ-ն: Այն տեսակետը, որ որոշ ժամանակ հետո ԿԲ-ն կդադարի երկրի միասնական ֆինանսական վերահսկողը լինել, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը մեզ հետ զրույցում չհերքեց: Նրա խոսքերով, ԿԲ-ն առաջիկա 2-3 տարիների ընթացքում նոր հայեցակարգ կներկայացնի Ազգային ժողով, եւ հնարավոր է, որ ֆինանսական ինստիտուտների վերահսկող մարմինը դուրս գա ԿԲ-ի կազմից: