Բրիտանական «Economist» թերթը տեղեկացնում է, որ Եվրամիությունը կարող է դադարեցնել այդ եվրոպական կառույցին Թուրքիայի անդամակցման շուրջ բանակցությունների գործընթացը, եթե թուրք ժողովրդի ազգային արժանապատվությունը վիրավորելու մեջ մեղադրվող աշխարհահռչակ գրող Օրհան Փամուկը դատապարտվի: Վերլուծաբանների կարծիքով, Եվրամիությունը հանրահայտ գրող Օ. Փամուկի նկատմամբ դատավարությունը դիտում է որպես Թուրքիայի կողմից իր քաղաքացիներին խոսքի ազատություն երաշխավորելու պարտավորությունների կատարմանը հավատարմության «լակմուսի թուղթ»: Դատավարությունը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 16-ին Ստամբուլում, սակայն հետաձգվել է մինչեւ 2006թ. փետրվարի 7-ը: