Տարբեր լուրերի համաձայն, Գագիկ Ծառուկյանի հիմնած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջնորդելու է «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը։ Շատ նեղ շրջանակում հնչած հարցին, թե ինչո՞ւ է «այդ հանգամանքը գաղտնի պահվում», Դալլաքյանը լոռեցուն հատուկ հումորով պատասխանել է. «Որովհետեւ շեֆը կհայտնվի վերջին պահին»։ Հետո նա պարզաբանել է, որ 2006թ. մարտին ձեւավորվելու է կուսակցության համակարգող խորհուրդը, որտեղ չի ֆիքսվելու իր անունը։ Բայց վերջին պահին` մայիս-հունիսին, հայտարարվելու է, որ կուսակցությունն առաջնորդելու է Վ. Դալլաքյանը։ Ի պատասխան հարցին, թե այդ փաստն ինչպե՞ս կընդունեն դաշինքում, Վ. Դալլաքյանն ասել է. «Ես դաշինքով չեմ եկել խորհրդարան, հետեւապես իմ հարցերը ինքս եմ լուծում, որեւէ պարտավորություն չեմ ստանձնել ու ազատ եմ որեւէ որոշում կայացնելիս»։