Ադրբեջանական իշխանությունները մտադիր են դատի տալ Հայաստանին այն բանի համար, որ նա օգտագործում է Ղարաբաղում գտնվող ոսկին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էկոլոգիայի եւ բնական ռեսուրսների նախարար Հ. Բաղիրովը։ Նրա խոսքերով՝ ադրբեջանական կողմն արդեն նյութեր է հավաքել այդ փաստերի առթիվ, եւ մոտ ժամանակներս դրանք կուղարկվեն համապատասխան միջազգային կազմակերպություններին։ Ինչպես նշել է նախարարը, Հայաստանից բացի, «Ադրբեջանի ազգային հարստությունները հափշտակելու գործում մասնակից են նաեւ մի շարք օտարերկրյա ընկերություններ»։ Պաշտոնական տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում կան օգտակար հանածոների մոտ 80 հանքավայրեր, այնտեղ են գտնվում նաեւ ոսկու երեք հարուստ հանքավայրերը՝ Զոդը, Կզըլբուլաղը եւ Վեջնալին։