«Ո՞վ է պատվիրատուն»

26/12/2005

Ձեր թերթի դեկտեմբերի 22-ի համարում զետեղված «Ո՞վ է հեղինակը» վերտառությամբ ապատեղեկատվությունը կարդալուց հետո կարծիք հայտնելու խնդրանքով դիմեցինք Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչն, ի դեպ, նախքան այն տպագրության ուղարկելը, կարող էր անել թերթի խմբագրությունը: Ցավոք, «168 Ժամը» գայթակղվեց սենսացիոն «հաղորդագրությամբ»՝ հագուրդ տալով Րաֆֆի Հովհաննիսյանի արժանապատվությունը վիրավորելու եւ նրան ցածր հարթության «բանավեճի» մեջ ներքաշելու՝ այլոց կամ էլ սեփական շահադիտություններին: Այսինքն` թերթը չպահպանեց արհեստավարժ, անաչառ ու հավասարակշիռ լրատվության տարրական չափանիշները: Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխանը հետեւյալն էր. «Պատվիրված հերթական, եւ համոզված եմ, ոչ վերջին սադրանքն է: Հայտնի ոճով, «ակցենտով» գրված այդ «ռեպորտաժը» իր արժանի տեղը կգտնի իմ անձի շուրջ մինչ այժմ շրջանառվող ասեկոսեների, բամբասանքների ու ապատեղեկատվության կոլեկցիայում»: