Որոշ պնդումների համաձայն` ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը վայելում է ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի հատուկ բարեհաճությունը եւ, որքան էլ երբեմն ժխտողական բնույթի լուրեր են ի հայտ գալիս նրան սատարող որոշ քաղաքական գործիչների առնչությամբ, փաստ է, որ Հրանուշ Խառատյանը եւ Սուրեն Զոլյանը ԺՈՒԿ-ի նախագահի խորհրդականներն են, իսկ «Արմատը» ներկայացնող քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ղեկավարում է ԺՈՒԿ-ի քաղաքական-վերլուծական կենտրոնը։ Մանուկ Գասպարյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը շատ ուրախ կլիներ, եթե Հրանուշ Խառատյանն ու Սուրեն Զոլյանն անդամակցեին իր կուսակցությանը։ «Սակայն նրանք չեն ուզում դառնալ կուսակցության անդամ։ Նրանք ընդամենը իմ խորհրդականներն են»,- ասաց Մ. Գասպարյանը։