Մեղքերի թողություն

23/12/2005

Սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների առնչությամբ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը գրություն էր ուղարկել գլխավոր դատախազին, որում մասնավորապես նշվում է. «Ես եղել եւ մնում եմ այն կարծիքին, որ եղել են լցոնման դեպքեր, ինչը պատիվ չի բերում մեր երկրին, քանի որ ոմանք արջի ծառայություն մատուցելով, հարված են հասցնում Հայաստանի միջազգային վարկին: ԱԺ եւ ՕԵԿ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ համայնքների գերակշիռ մասում ընտրողները հարյուր տոկոսով չեն կարող մասնակցել քվեարկությանը` մի դեպքում երկրից բացակայության, մեկ այլ դեպքում` հիվանդության կամ ընտրողների ցուցակները իդեալական չլինելու եւ այլ պատճառներով»: Գրությունում մատնանշվում են Երեւանի Արաբկիր, Աջափնյակ, Կենտրոն, Էրեբունի, Ավան եւ այլ համայնքներում, Արմավիրի, Արարատի, Լոռու, Շիրակի եւ մյուս մարզերում քվեաթերթիկների լցոնման, անօրինական քվեարկության վերաբերյալ փաստեր: