Ո՞վ է հեղինակը

23/12/2005

ՀՀ քաղաքական դաշտի որոշ գործիչներ հավատացնում են, թե 1,5-2 ամիս առաջ Րաֆֆի Հովհաննիսյանն անձնական նամակով դիմել է ընդդիմության լիդերներից մեկին (անունն առայժմ չեն հրապարակում) եւ հանդիպում է խնդրել, բացատրելով, թե ամերիկյան ինչ-ինչ ծառայությունները ներկայացնող պաշտոնյաներն ուզում են հանդիպել ու զրուցել նրա հետ շատ լուրջ խնդիրների շուրջ։ Քաղաքական այդ գործիչը մերժել է առաջարկն` ասելով՝ եթե նման հանդիպման անհրաժեշտություն կա, ապա ԱՄՆ դեսպան Ջ. Էվանսի միջոցով թող իրեն հրավիրեն եւ ոչ թե Ր. Հովհաննիսյանին օգտագործեն որպես միջնորդ։ Ենթադրություններ կան, որ Րաֆֆի Հովհաննիսյանի անունով հրապարակ նետված պահանջագիր-նամակն ամերիկյան հատուկ ծառայությունները սկզբում փորձում էին շրջանառության մեջ դնել հենց այդ լիդերի անունով, ինչը չհաջողվեց։