Էլիտար խորհրդարան

23/12/2005

Սահմանադրական փոփոխությունները տվեցին իրենց առաջին «արդյունքը»։ Քանի որ, ըստ այդ փոփոխությունների, ԱԺ հանձնաժողովների թիվը պետք է մեծանա, որոշում է ընդունվել խորհրդարանի այգում նոր մասնաշենք կառուցել, եւ այդ նպատակով ծառահատումներն արդեն սկսվել են։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, թե իբր խորհրդարանն այլեւս չի «տեղավորվում» ներկայիս մասնաշենքում։

Հիշեցնենք, որ ժամանակին 260 պատգամավոր ունեցող խորհրդարանը լավ էլ տեղավորվում էր ներկայիս հսկայական շենքում եւ աշխատանքային պայմաններից առանձնապես չէր բողոքում։ Թե ինչո՞ւ է ԱԺ ներկայիս ղեկավարությունը որոշել էլիտար պայմաններ ստեղծել 131 պատգամավորների համար` մնում է անհասկանալի։ Մանավանդ, որ այդ պատգամավորներից շատերն Ազգային ժողովի շենքում հայտնվում են միայն դեպքից դեպք, եւ, վստահաբար, նույնիսկ չգիտեն իրենց աշխատասենյակների տեղերը։