Ո՞վ է 21 հարցերի իրական հեղինակը

26/12/2005

Մեր թերթի նախորդ համարում տեղեկություն էինք տպագրել այն մասին, որ 1,5-2 ամիս առաջ Րաֆֆի Հովհաննիսյանն անձնական նամակով դիմել է ընդդիմության լիդերներից մեկին եւ հանդիպում է խնդրել, բացատրելով, թե ամերիկյան ինչ-ինչ ծառայությունները ներկայացնող պաշտոնյաներն ուզում են հանդիպել ու զրուցել նրա հետ շատ լուրջ խնդիրների շուրջ։ Քաղաքական այդ գործիչը մերժել է առաջարկն` ասելով՝ եթե նման հանդիպման անհրաժեշտություն կա, ապա ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի միջոցով թող իրեն հրավիրեն եւ ոչ թե Ր. Հովհաննիսյանին օգտագործեն որպես միջնորդ։ Ենթադրություններ կան, որ Ր. Հովհաննիսյանի անունով հրապարակ նետված պահանջագիր-նամակն ամերիկյան հատուկ ծառայությունները սկզբում փորձում էին շրջանառության մեջ դնել հենց այդ լիդերի անունով, ինչը չհաջողվեց։ Երեկ մենք ստացանք Ր. Հովհաննիսյանի ղեկավարած՝ «Ժառանգություն» կուսակցության պատասխան նամակը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.