ԱԺ մեր աղբյուրի պնդմամբ` մեկ շաբաթ առաջ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ, որի ընթացքում նրանք կարծիքներ են փոխանակել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ, եւ իշխանական ու ընդդիմադիր դաշտերում հնարավոր վերադասավորումների վերաբերյալ։ Ա. Բաղդասարյանը, մեր աղբյուրի հավաստմամբ, առաջարկել է համագործակցություն հաստատել կուսակցությունների միջեւ։ Թեպետ ՕԵԿ-ը ներկայացնող պատգամավորներն այդ հանդիպման իսկության վերաբերյալ լավագույն դեպքում խուսափողական պատասխաններ են տալիս կամ ասում, իբրեւ թե անտեղյակ են, սակայն ԱԺ ղեկավարության մոտ կանգնած մեր աղբյուրը հաստատում է, որ հանդիպման մասին լուրն իրենց հաղորդել են անձամբ Ա. Բաղդասարյանի մերձավոր շրջապատից։