Ամերիկյան եւ ադրբեջանական կողմերը համաձայնության են եկել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանի 3500 մետր բարձրության վրա գտնվող նախկին ԽՍՀՄ զինված ուժերին պատկանող «Սոյուխ» ռադիոլոկացիոն կայանը, որն այժմ ավերված վիճակում է, տրամադրել ԱՄՆ զինված ուժերի օգտագործմանը։ Վերջինս իր կարեւորությամբ չի զիջում ռուսական զինված ուժերին տրամադրված «Գաբուլայի» ռադիոլոկացիոն կայանին եւ հնարավորություն ունի «ծածկել» Թուրքիայի, Իրաքի, Իրանի եւ Հայաստանի տարածքներն ամբողջությամբ կամ մասամբ։ Նախատեսվում է, որ համաձայնություն կստորագրվի` նման ռադիոլոկացիոն կայան տեղադրել նաեւ Հորադիզում։