Ֆինանսների նախարարության աղբյուրները տեղեկացնում են, որ Համաշխարհային բանկի (ՀԲ) ուսումնասիրություններից պարզվել է, որ կրթության բնագավառում բարեփոխումների շրջանակներում դպրոցների կոմպյուտերիզացման ծրագրերն իրենց նպատակներին այնքան էլ չեն ծառայում, եւ ծրագրի առաջադրած պայմանները (համապատասխան կահավորում եւ առանձնացված սենյակներ) չեն պահպանվում։ Ստուգումների արդյունքներով` ձեռք բերված համակարգիչների մի մասի ճակատագիրն անհայտ է։