Ռոբերտ Քոչարյանի՝ երեկ Գյումրի կատարած այցի ժամանակ միջադեպ է գրանցվել։ Երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո պաշտոնական պատվիրակությունն ուղեւորվել է մարզպետարան, որտեղ հավաքված մարդիկ (հիմնականում` կանայք) փորձել են մոտենալ Ռ. Քոչարյանին եւ իրենց խնդիրները ներկայացնել: Սակայն ոստիկաններն ամեն կերպ խոչընդոտել են նրանց: Եվ այդ ամենից զայրացած կանայք սկսել են հայհոյախառն անվայելուչ արտահայտություններ անել Քոչարյանի ու ոստիկանների հասցեին։ Ի դեպ, լրագրողներին եւս չի թույլատրվել մոտենալ Ռոբերտ Քոչարյանին: