«Հայաստան» կոմիտեն բանակցում է

12/12/2005

ՀԺԿ լրատվական ծառայությունից մեր թերթի նախորդ համարում տեղ գտած «Հայաստան» կոմիտե» հրապարակման կապակցությամբ մեզ տեղեկացրին, որ դեռ ընթանում են կոմիտեի ղեկավար կազմի ընտրության վերաբերյալ բանակցությունները: Եվ այս ընթացքում առաջարկ է եղել, որ ղեկավար կազմում ընդգրկվեն «Արդարություն» դաշինքից` 3 եւ արտադաշինքային 3 կուսակցությունների ներկայացուցիչներ: Ըստ ՀԺԿ լրատվական ծառայության` տրամաբանության համաձայն` «Արդարություն» դաշինքից ղեկավար կազմում պետք է ընդգրկվեն դաշինքի առաջին երեք տեղերը զբաղեցնող անձինք, այսինքն` Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը: Ինչ վերաբերում է, թե արտադաշինքային կուսակցություններից ո՞վ է լինելու նոր ստեղծվելիք կոմիտեի ղեկավար կազմում, ապա այդ առնչությամբ անհամաձայնություն կա ու ընթանում են բանակցություններ: