Չի տեսել, չունի

10/12/2005

ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պնդում է, թե ինքը հակված է, որ հանրաքվեի ընթացքում կեղծիքներ իրականացրած մարդիկ պատժվեն: Հարցին, թե ինքը կօգնի՞ Դատախազությանը եւ նրանց կներկայացնի՞ փաստեր կեղծիքների վերաբերյալ, պատասխանեց. «Եթե ես որեւէ բանով օգնելու հնարավորություն ունեմ, բնականաբար, կօգնեմ: Բայց ինքս այդ գործընթացին որեւէ մասնակցություն չեմ ունեցել եւ չէի կարող ունենալ, ուստի չունեմ որեւէ փաստաթուղթ Դատախազությանը ներկայացնելու համար»: Հարցին` թե հանձնաժողովներում իրենց անդամները չե՞ն արձանագրել խախտումներ, պատասխանեց. «Կարծում եմ, մեր այն անդամները, ովքեր ինչ-որ բան տեսել են, ներկայացրել են իրենց դիտարկումները»: