Սիդնեյի հյուրանոցներից մեկի մոտ, որտեղ իջեւանել է երեկ քառօրյա այցով Ավստրալիա ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, բողոքի ցույց է տեղի ունեցել: Ցույցը կազմակերպել են Սիդնեյի հայ համայնքի ներկայացուցիչները: Բողոքի ակցիայի մասնակիցներն Էրդողանին կոչ են արել ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը: Այս տարի ավելի վաղ Թուրքիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել նաեւ Եվրամիությունը, որի անդամակցությանն է ձգտում Թուրքիան: