Միացյալ ընդդիմությունը մտադիր է ստեղծել կոմիտե, որը կզբաղվի ընդդիմության հեղափոխության ծրագրերով եւ կհամակարգի դրանք: Այս մասին մեր թղթակցին ասել է Արամ Կարապետյանը` ավելացնելով, որ այն, ամենայն հավանականությամբ, կկրի «Հայաստան» անվանումը: Մեր տեղեկություններով, կոմիտեն գլխավորելու են Արամ Զ. Սարգսյանը, Արամ Կարապետյանը, Րաֆֆի եւ Հովհաննես Հովհաննիսյանները եւ Վազգեն Մանուկյանը: Քննարկվում է նաեւ Ստեփան Դեմիրճյանի, Արամ Գ. Սարգսյանի, Պետրոս Մակեյանի եւ Գառնիկ Մարգարյանի մասնակցության հարցը: Քննարկումներն այսօր կշարունակվեն, եւ, ինչպես նշեց Վազգեն Մանուկյանը, հայտնի կդառնա նաեւ կոմիտեի վերջնական անվանումը: