Բա դո՞ւք ուր եք

10/12/2005

Երեկ ԱԺ-ում դարձյալ քվորում չապահովվեց, եւ նիստը չկայացավ: Ժամը 12-ին դահլիճում 12 պատգամավոր կար, որոնց Արթուր Բաղդասարյանը ցավակցեց դեկտեմբերի 7-ի երկրաշարժի կապակցությամբ: Ժամը 15-ին 18 պատգամավոր էին գրանցվել: ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը նկատեց, որ եթե «Օրինաց երկիրն» այդքան մտահոգ է, թե ինչու քվորում չկա, թող գոնե իրենց խմբակցությունն ամբողջ կազմով գրանցվի: Նշենք, որ «ՕԵԿ»-ն ԱԺ-ում 21 պատգամավոր ունի, իսկ գրանցված 18 պատգամավորներից միայն 9-ն էին «ՕԵԿ» խմբակցությունից: