Հայաստանը չի շնորհավորել Վրաստանին

10/12/2005

Վրաստանի «Վարդերի հեղափոխության» 2-րդ տարեդարձին նվիրված միջազգային կոնֆերանսին մասնակցել են եվրոպական մի շարք երկրների, ԱՄՆ-ի եւ ԱՊՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Որքան էլ տարօրինակ է, Հայաստանը որեւէ կերպ, անգամ` դեսպանի մակարդակով չի մասնակցել միջոցառմանը, ինչը բավականին վատ արձագանք է ստացել Վրաստանում: Իսկ թե ՀՀ իշխանությունները դա ինչով են բացատրում` պարզ չէ: