Ոստիկանության Նաիրիի բաժին Ապարանի «Անտառտնտեսության» տնօրեն Արամայիս Մխիթարյանը հաղորդագրություն է ուղարկել, որ Ապարանի անտառապետության մասնաճյուղի 2-րդ պահաբաժնից կատարվել է ապօրինի ծառահատում: Դեպքի վայր մեկնած Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ Բուժական գյուղի մերձակա անտառից անհայտ անձը (անձինք) հատել են 150 կաղնի՝ դրանք թողնելով անտառում: Ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ՝ ապօրինի անտառահատնեսրին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: