Չի վախենում ընդհարումներից

04/12/2005

«Վրաստանում հեղափոխությունը տեղի ունեցավ 28 օրում, բայց մարդիկ մնացին հրապարակներում: Իսկ Ուկրաինայի ժողովուրդը 1,5 ամիս մնաց ցուրտ հրապարակում: Մենք պետք է ունենանք այդ համբերությունը: 1 միտինգով անհնար է հեղափոխություն անել: Դրա օրինակը մենք ունեցել ենք ապրիլի 12-ին: Ես չեմ վախենում ընդհարումներից: Ինչ-որ պահի մենք ու իշխանությունը նորից հանդիպելու ենք, բայց ես հակված եմ այդ հատման կետին հասնել այն պահին, որ դրանից իշխանությունները փախնեն»,- երեկ հայտարարեց Արամ Զ. Սարգսյանը: