Շա՜տ ցավալի է

07/12/2005

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն էլ է դժվարանում հայտարարել, որ հանրաքվեն անցել է առանց խախտումների: «Չեմ կարող ասել, որ անցել է առանց խախտումների: Խնդիրը նրանում է, որ կարո՞ղ էին այդ խախտումները կրիտիկական զանգված ստեղծել, որպեսզի դա ազդեր արդյունքների վրա, թե՞ ոչ: Գտնում եմ` ոչ»,- ասաց նա` նշելով, թե խախտումների վերաբերյալ փաստերը պետք է ուղարկել Դատախազություն: Հարցին, թե` 2003թ. ընտրությունների ընտրախախտումների վերաբերյալ փաստերն էլ ուղարկվեցին Դատախազություն, սակայն որեւէ մեկը չպատժվեց, նա պատասխանեց. «Ցավալի է, այ, էդ մեկն իսկապես շատ ցավալի է»: