Իրավական տեսանկյունից Իրավական գնահատականը հիմնված է սահմանադսրության նախագծով ապահովվող երաշխիքների եւ վտանգների վերլուծության վրա եւ տրված է այն համոզմունքից ելնելով, որ գործող Սահմանադրությունում ամեն մի ավելացված կամ հանված բառ ունի կոնկրետ քաղաքական կամ տնտեսական նպատակ: Երկքաղաքացիության դրական կողմերը անհայտ են, իսկ վտանգները ակնհայտ Հոդված 30-ը սահմանում է, որ ՀՀ-ում թույլատրվելու է երկքաղաքացիությունը: Բայց զարմանալի է, …
կարդալ ավելինԱդրբեջանի խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում գերակշիռ մեծամասնություն ստացան իշխանամետ կուսակցությունները, նորից չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Թեեւ նախագահ Իլհամ Ալիեւը խոստացել էր բարեփոխումներ իրականացնել, սակայն նրա քայլերը դեռ վստահություն չեն ներշնչում։ Եթե ընտրությունների արդյունքները հիմնականում հաստատվեն, ապա Ադրբեջանը չի ունենա բարեփոխումներ իրականացնելու ունակ խորհրդարան, ինչն անհրաժեշտ է լուրջ փոփոխությունների հասնելու համար՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից։ …
կարդալ ավելին«ԼՂՀ հիմնախնդիրը կլուծվի կամ 2006 թվականին, կամ ընդհանրապես լուծում չի ստանա»,- այսպիսի հայտարարություն է արել այս օրերին պաշտոնական այցով Բաքվում գտնվող ԵԱՀԿ պատվիրակությունում Բելգիայի թագավորության ներկայացուցիչ, սենատոր Պիեռ Շեւալյեն: Նրա խոսքերով, Եվրախորհուրդը, ԵԱՀԿ-ն եւ Եվրամիությունն ամեն ինչ անելու են, որպեսզի ԼՂՀ հիմնախնդիրը միացյալ ջանքերով լուծում ստանա: Ըստ Շեւալյեի՝ եթե 2006 թվականին ԼՂՀ հիմնախնդիրը լուծում չստանա, …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին ժողովրդին հրավիրում է Օպերայի հրապարակ: Դրանով նա ցանկանում է սկիզբ դնել նոյեմբերի 27-ին կայանալիք ընդդիմության միասնական հանրահավաքին: «Գողերին, մարդասպաններին ու կաշառակերներին աջակցող եւ նրանց աջակցությունը վայելող վարչակարգը որոշել է Սահմանադրության «կոսմետիկ եվրոռեմոնտով» նախշազարդել իր ապարանքը ժողովրդից բաժանող ճաղերը, որպեսզի անխռով ու բարեհաջող շարունակի ընտրակեղծիքների հաջորդ արարը, ոտնահարի մարդկանց …
կարդալ ավելինԻ պատասխան շրջանառվող լուրերի, թե Արտաշես Գեղամյանին ժողովրդին «ոչ» քարոզելու համար Արմավիրում դահլիճ են տրամադրել համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի միջնորդությամբ, Ա. Գեղամյանը մեր թղթակցին ասել է. «Ալեքսան Կարապետյանը, Կորյուն Առաքելյանը կոալիցիայի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին ուղղակիորեն ասել են. «Դուք ասել եք, թե հավասար պայմաններ են ստեղծվել թե «այո»-ի, թե «ոչ»-ի, թե բոյկոտի կողմնակիցների համար: Այդ դեպքում …
կարդալ ավելինՀերթական անգամ 18-20 օրով կդադարեցվի «ԱՐ» հեռուստաընկերության հեռարձակումը: Դադարեցման պաշտոնական պատճառը հաղորդակի փոփոխությունն է: Սակայն գերիշխող կարծիք կա, որ պատճառը քաղաքական է: Հիշեցնենք, որ նույնպիսի պատճառաբանությամբ «ԱՐ»-ի եթերը դադարեցվեց նաեւ 2004թ.: Այդ փակումից առաջ տեղեկություն հրապարակվեց, որ իշխանությունը դժգոհ է «ԱՐ»-ի սեփականատեր Հրանտ Վարդանյանից: Որոշ ժամանակ անց իշխանությունները Հ. Վարդանյանից բացատրություն էին պահանջել Ռուսաստանի հայերի …
կարդալ ավելինՍենատորներ Ջոն Էնսինն ու Ռիչարդ Դուրբինն օրերս ԱՄՆ Սենատի քննարկմանն են ներկայացրել մի բանաձեւ, որի ընդունումը վերստին կհաստատեր Հայոց ցեղասպանության պատմական փաստաթուղթը: «Եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ը մեկընդմիշտ հաստատի պատմության անվիճելի փաստերը, որոնց վերաբերյալ վկայություններ է տվել Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, եւ որոնք ճանաչել են ԱՄՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաեւ նախագահ …
կարդալ ավելին«ԵԱՀԿ դիտորդներին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին չհրավիրելու որոշումը հանրապետության ինքնիշխան գործն է»,- երեկ հայտարարել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը: Ըստ Պրյախինի՝ ԵԱՀԿ մանդատի մեջ չի մտնում հանրաքվեների նկատմամբ դիտորդությունը: Եվ ԵԱՀԿ-ն սովորաբար դիտորդություն է իրականացնում համապետական նշանակության ընտրությունների գործընթացի նկատմամբ: «Երբեք ԵԱՀԿ-ն հանրաքվեների նկատմամբ դիտորդություն չի իրականացրել՝ ո՛չ 1995, ո՛չ 2003 թթ.: Հայաստանը հրավիրել …
կարդալ ավելինՀայրիկյանն իրեն հռչակել է «մեր ազգային ազատագրական պայքարի առաջնորդ». «Ես եմ եղել պետականության կերտման պայքարի գլխավոր կազմակերպիչը, ուղղակի ղեկավարը: Այսօր անկախականներ հորջորջվող բոլոր մարդկանց հիմնական ղեկավարը եղել եմ ես՝ 1968-ից»,- շեշտեց նա ու շարունակելով բացահայտումների շարքը՝ հայտարարեց, թե վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դատվել է իր տված հանձնարարությունները կատարելու համար: Բացահայտումների շարքը երեկ այսքանով չավարտվեց: Ըստ Հայրիկյանի՝ …
կարդալ ավելին«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի խոսքերով, այս օրերին իշխանությունները ընդդիմության համար բավական վտանգավոր գործընթաց են սկսել: «Իշխանությունն արհեստականորեն ուզում է գործող ընդդիմությանը հեռացնել քաղաքական ասպարեզից եւ շինծու ընդդիմություն բերեն, տեղը դնեն»: Այս ամենի ֆոնին Գեղամյանը պատահական չի համարում այն, որ «ընդդիմադիրի քող հագած զանազան գործիչներ համառորեն խոսում են, որ ասպարեզ պետք է իջնեն քաղաքական …
կարդալ ավելինԱպարանի քաղաքապետի ընտրությունները վեր են ածվել յուրայինների ու ոչ յուրայինների պայքարի: Ապարանցիները դուրս են եկել երեւանաբնակ ապարանցիների` «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովեփյանի ու նրա թիմակիցների դեմ եւ թույլ չեն տալիս նրան` իր թեկնածուին նշանակել Ապարանի քաղաքապետ: Կիրակի օրվանից մինչեւ երեկ ուշ գիշեր Ապարանում, կարելի է ասել` «ռազմական» իրավիճակ էր. քաղաքը լցված էր կարմիր …
կարդալ ավելինՊարզվում է, պարոն Գեղամյանն ընդունում է իր հասցեին արված այն որակումները, թե ինքն ական է: Սակայն ԱՄԿ առաջնորդի վստահեցմամբ, ինքը ոչ թե ընդդիմության, այլ այս իշխանությունների տակ դրված ական է: Ականների ու ականազերծողների մասին` քիչ անց: Իսկ երեկ Արտաշես Գեղամյանն ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու կուսակցության նախագահության նիստում ընդունված որոշման մասին: Այսպիսով, ԱՄԿ-ում որոշում է կայացվել …
կարդալ ավելինԵթե «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը բոյկոտի եւ հանձնաժողովների իր անդամներին ետ կանչելու հարցում երեկ կարողացավ միաձայն համաձայնության գալ, ապա «Արդարություն» դաշինքն իր նիստի ժամանակ հանձնաժողովների անդամներին ետ կանչելու հարցում դեռ չի կողմնորոշվել: ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի տեղեկացմամբ, պետք է քննարկեին քվեարկության օրն ընտրական հանձնաժողովների անդամների՝ տեղամասերում մնալ-չմնալու հարցը: Սակայն հետո որոշում է կայացվել՝ …
կարդալ ավելինԸնդդիմության ավտոշարասյունը շրջեց մարզի գրեթե բոլոր գյուղերով, իսկ ժողովուրդը դուրս էր եկել փողոց ու ոգեւորված հետեւում էր ավտոշարասյանը: «Ժողովուրդ, Քոչարյանը փախել ա, կարո՞ղ ա ձեր մոտ ա»,- Արտաշատի Վերին Դվին գյուղի բնակիչներին հարցրեց ընդդիմության ակտիվիստներից մեկը: «Հա, մի քիչ վերեւ ֆերմա կա, ընդեղ ա»,- եղավ պատասխանը: Ընդդիմադիրների` «Ոչ սահմանադրական փոփոխություններին», «Բոյկոտ» կոչերին, ժողովուրդն արձագանգում էր …
կարդալ ավելինՎերջինս ասուլիսի ընթացքում հրապարակեց իրենց կողմից պատվիրված սոցիոլոգիական հարցումների մոտավոր արդյունքները: Իսկ արդյունքները մոտավոր էին, քանի որ ԱԻՄ-ը հարցման համար պահանջվող ամբողջ գումարը դեռ չի վճարել, ու Հայրիկյանը հարցման կոնկրետ արդյունքները հրապարակելու իրավունք չուներ: Իսկ այդ մոտավոր արդյունքները հետեւյալն էին. հարցմանը մասնակցել են մոտ 2000 քաղաքացիներ՝ Հայաստանի տարբեր մարզերից: Հարցվածների 14%-ը հայտնել է, որ չի …
կարդալ ավելինԵվրամիության ընդլայնման գծով հանձնակատար Օլի Ռենը հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանի` Դանիայի իր պաշտոնակից Անդերս Ռասմուսենի հետ համատեղ մամլո ասուլիսից հրաժարվելը սխալ է: Ըստ թուրքական «Նյու Անատոլիեն» լրատվական գործակալության, Օլի Ռենը նշել է, որ լրագրողներին չի կարելի դուրս հանել մամլո ասուլիսից: Ընթերցողին հիշեցնենք, որ նախորդ շաբաթ դիվանագիտական աղմուկ էր հարուցել Կոպենհագենում Դանիայի …
կարդալ ավելինԹուրքական «Hurriyet» թերթի փոխանցմամբ՝ Կանդիլիի հայկական հիմնադրամի ղեկավար Տիգրան Գեւորգյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, կարծիք է հայտնել, որ տեղի ունեցածն իրականում ցեղասպանություն չի եղել: «Դրանք տեղահանումներ են եղել, որոնք ուղեկցվել են ցավալի եւ ողբերգական դեպքերով»,- նշել է նա: Իսկ տեղահանումներն ըստ Գեւորգյանի` քաղաքական, սոցիալական եւ տնտեսական զարգացումների արդյունք է եղել: Իսկ տարբեր երկրների կողմից այդ …
կարդալ ավելինՖերմերների գյուղակադեմիայում կայացած հայտնի հավաքին մասնակցել է նաեւ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը։ Երբ Վարդան Օսկանյանը փորձել է ԱՄՆ-ի տրամադրած օգնության արդյունավետությունը կապել սահմանադրության հանրաքվեի հետ, Ջոն Էվանսը թարգմանչի ուղեկցությամբ ցուցադրաբար լքել է դահլիճը։ Այդ քայլով պարոն Էվանսը հաստատել է ԱՄՆ-ի պաշտոնական այն տեսակետը, թե Սպիտակ տունը կարեւորում է հանրաքվեի բուն պրոցեսը եւ ոչ թե արդյունքները։
կարդալ ավելինՆոյեմբերի 27-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «այո» կամ «ոչ» քարոզող պաստառները փակցվում են ուր ասես: Օրինակ՝ Էրեբունի համայնքի Դիմիտրով փողոցում, շուկայի հարեւանությամբ գտնվող մսամթերքի այս խանութի վրա փակցված է «այո» քարոզող պաստառը՝ «Քվեարկիր հանուն Հայաստանի», իսկ վերեւում գրված է՝ «Տավար, խոզ, հավ, բուդ, դոշ, թեւ»:
կարդալ ավելինԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Գրիգոր Հարությունյանն՝ ի պատասխան իշխանությունների պնդումներին, թե «այո» եւ «ոչ» քարոզողներին հավասար հեռուստաքարոզչություն իրականացնելու հնարավորություն է տրվում, նկատեց. «Բացատրեք, երբ «Հ2»-ը բանավեճի է հրավիրում Տիգրան Թորոսյանին եւ Վահան Հովհաննիսյանին, ո՞վ է այդտեղ ընդդիմությունը եւ ո՞վ ում էր համոզում»:
կարդալ ավելին