Անհնազանդության կոչ

23/11/2005

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին ժողովրդին հրավիրում է Օպերայի հրապարակ: Դրանով նա ցանկանում է սկիզբ դնել նոյեմբերի 27-ին կայանալիք ընդդիմության միասնական հանրահավաքին: «Գողերին, մարդասպաններին ու կաշառակերներին աջակցող եւ նրանց աջակցությունը վայելող վարչակարգը որոշել է Սահմանադրության «կոսմետիկ եվրոռեմոնտով» նախշազարդել իր ապարանքը ժողովրդից բաժանող ճաղերը, որպեսզի անխռով ու բարեհաջող շարունակի ընտրակեղծիքների հաջորդ արարը, ոտնահարի մարդկանց իրավունքները, հեռուստալոտոյի վերածի ճակատագրական կարեւորություն ունեցող Սահմանադրությունը»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: