Հանրաքվե չենք դիտում

23/11/2005

«ԵԱՀԿ դիտորդներին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին չհրավիրելու որոշումը հանրապետության ինքնիշխան գործն է»,- երեկ հայտարարել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը: Ըստ Պրյախինի՝ ԵԱՀԿ մանդատի մեջ չի մտնում հանրաքվեների նկատմամբ դիտորդությունը: Եվ ԵԱՀԿ-ն սովորաբար դիտորդություն է իրականացնում համապետական նշանակության ընտրությունների գործընթացի նկատմամբ: «Երբեք ԵԱՀԿ-ն հանրաքվեների նկատմամբ դիտորդություն չի իրականացրել՝ ո՛չ 1995, ո՛չ 2003 թթ.: Հայաստանը հրավիրել է ԵԱՀԿ-ին դիտորդական առաքելություն իրականացնել 2003թ. հանրաքվեի ժամանակ, սակայն ԵԱՀԿ-ն չի կարողացել առաքելություն ուղարկել»,- հայտարարել է Վ. Պրյախինը: