Ֆերմերների գյուղակադեմիայում կայացած հայտնի հավաքին մասնակցել է նաեւ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը։ Երբ Վարդան Օսկանյանը փորձել է ԱՄՆ-ի տրամադրած օգնության արդյունավետությունը կապել սահմանադրության հանրաքվեի հետ, Ջոն Էվանսը թարգմանչի ուղեկցությամբ ցուցադրաբար լքել է դահլիճը։ Այդ քայլով պարոն Էվանսը հաստատել է ԱՄՆ-ի պաշտոնական այն տեսակետը, թե Սպիտակ տունը կարեւորում է հանրաքվեի բուն պրոցեսը եւ ոչ թե արդյունքները։