Նոյեմբերի 27-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «այո» կամ «ոչ» քարոզող պաստառները փակցվում են ուր ասես: Օրինակ՝ Էրեբունի համայնքի Դիմիտրով փողոցում, շուկայի հարեւանությամբ գտնվող մսամթերքի այս խանութի վրա փակցված է «այո» քարոզող պաստառը՝ «Քվեարկիր հանուն Հայաստանի», իսկ վերեւում գրված է՝ «Տավար, խոզ, հավ, բուդ, դոշ, թեւ»: