Հայրիկյանն իրեն հռչակել է «մեր ազգային ազատագրական պայքարի առաջնորդ». «Ես եմ եղել պետականության կերտման պայքարի գլխավոր կազմակերպիչը, ուղղակի ղեկավարը: Այսօր անկախականներ հորջորջվող բոլոր մարդկանց հիմնական ղեկավարը եղել եմ ես՝ 1968-ից»,- շեշտեց նա ու շարունակելով բացահայտումների շարքը՝ հայտարարեց, թե վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դատվել է իր տված հանձնարարությունները կատարելու համար: Բացահայտումների շարքը երեկ այսքանով չավարտվեց: Ըստ Հայրիկյանի՝ քարոզչության ընթացքում եղել է մի ժամանակաշրջան, որ «ոչ» քարոզողներին ավելի շատ եթեր է տրամադրվել, քան «այո» քարոզողներին: Ահա այսպես. ոչ ավել, ոչ պակաս: