Եվրամիության ընդլայնման գծով հանձնակատար Օլի Ռենը հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանի` Դանիայի իր պաշտոնակից Անդերս Ռասմուսենի հետ համատեղ մամլո ասուլիսից հրաժարվելը սխալ է: Ըստ թուրքական «Նյու Անատոլիեն» լրատվական գործակալության, Օլի Ռենը նշել է, որ լրագրողներին չի կարելի դուրս հանել մամլո ասուլիսից: Ընթերցողին հիշեցնենք, որ նախորդ շաբաթ դիվանագիտական աղմուկ էր հարուցել Կոպենհագենում Դանիայի վարչապետի հետ համատեղ մամլո ասուլիսի անցկացումից հրաժարվելու Էրդողանի որոշումը, ինչը Թուրքիայի վարչապետը բացատրել էր մամլո ասուլիսին քրդերի շահերը պաշտպանող RojTV հեռուստաընկերության լրագրողների ներկայությամբ, որոնց Դանիայի վարչապետը հրաժարվել է դուրս հրավիրել դահլիճից, նշելով, որ իր երկրի կառավարությունը չի միջամտում ԶԼՄ-ների աշխատանքին: