քաղաքականություն

Կառավարությունը «շնային հետեւողականություն է դրսեւորում»

16.11.2005

ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը խիստ մտահոգված է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի քաղաքական ապագայով եւ վստահ է, որ անհետեւանք չի մնա ուրբաթ օրն ԱԺ-ում կառավարության անդամների հետ նրա խմած շամպայնը, որով նրանք շնորհավորեցին 2006թ. պետբյուջեի նախագծի ընդունումը: «Մտահոգված եմ, որովհետեւ մեր պատմությունից գիտեմ, թե շամպայն խմելն ինչ վատ նշան է: Լեւոն Տեր-Պետրոսյանը շամպայն խմեց եւ ընդամենը …

կարդալ ավելին

Վերաքննիչն` առանց նախագահ

16.11.2005

Ռ. Քոչարյանի նոյեմբերի 14-ի հրամանագրով պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դադարեցվել են ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Մարատ Կատվալյանի լիազորությունները: Մեկ այլ հրամանագրով իր դիմումի համաձայն դադարեցվել են նաեւ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Գեւորգ Այվազյանի լիազորությունները:

կարդալ ավելին

Անհավասար պայմաններ

16.11.2005

Երեկ ԱԺ-ն քննարկման ներկայացրեց «Փոստային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը: Քննարկման ընթացքում հիմնական տարաձայնությունն այն էր, որ «Հայփոստ» ընկերության ֆինանսական կառավարումը 5 տարով տրվել է «Կոնվերս-ինվեստ» ընկերությանը: Այս փաստն առաջացրել է պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի դժգոհությունը, որը, որպես «Հայէկոնոմբանկի» բաժնետեր, ասաց, որ ֆինանսական կառավարման որոշումը կայացվել է առանց մրցույթ հայտարարելու …

կարդալ ավելին

Խրախուսում են

16.11.2005

«Հազարամյակների մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ջոն Դանիլովիչն ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 8-ին Կորպորացիայի Տնօրենների խորհուրդը Հայաստանին կրկին ընտրել է որպես 2006 ֆինանսական տարում «Հազարամյակների մարտահրավեր» հիմնադրամի ֆինանսավորմանը համապատասխանող երկիր: «Մենք խրախուսում ենք Հայաստանին օգտագործել բոլոր հնարավորությունները` ԱՄՆ հետ զարգացման գործընկերություն կառուցելու համար»,- նշել է «Հազարամյակների Մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր տնօրենը:

կարդալ ավելին

«Աստծո տվածը թող ձվածեղի հետ չխառնեն»

16.11.2005

ԱԺ ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը ստահոդ որակեց Ապարանի քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի եւ Ապարանի ԵԿՄ տարածքային կազմակերպության նախագահ Արայիկ Հակոբյանի կողմից հնչեցրած մեղադրանքները, թե ինքն ու «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը փորձում են Ապարանի քաղաքապետ «նշանակել» իրենց «մարդուն»` հաշվի չառնելով ժողովրդի կամքը: – Արայիկ Հակոբյանը վստահեցնում էր, որ երեւանաբնակ ապարանցիները, այսինքն` դուք եւ Աղվան Հովսեփյանը, …

կարդալ ավելին

«Այո»-ի քարոզարշավը հակառակ էֆեկտ ունի

16.11.2005

Սահմանադրական «այո»-ի քարոզարշավի ընթացքի մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով Գիտությունների ազգային ակադեմիայում երեկ հերթական ասուլիսն էր հրավիրել «Այո» շտաբի ղեկավար Մհեր Շահգելդյանը: Վերջինս երեկ ներկայացրեց մի քանի տպավորիչ թվեր: Այսպես. «այո» քարոզարշավի համակարգող խորհուրդը հանդիպումներ է ունեցել հանրապետության 115-ից ավելի համայնքներում, եւ այդ հանդիպումները դեռ շարունակվում են: Մյուս կողմից էլ՝ համակարգող խորհրդի մեջ ընդգրկված կուսակցություններն իրենց …

կարդալ ավելին

Երդում թասիբի համար

14.11.2005

Ապարանի քաղաքապետ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության փոխնախագահ Ռազմիկ Պետրոսյանը երեկ իր համախոհների հետ այցելեց Ապարանի պանթեոն եւ զոհված ազատամարտիկների շիրիմների մոտ երդվեց նոյեմբերի 20-ին կայանալիք Ապարանի քաղաքապետի ընտրություններում տեր կանգնել ապարանցիների «թասիբին»։ Ուշագրավն այն է, որ նրանք իրենց «թասիբի» համար այդ օրը կռիվ են տալու նույն հայրենակցական միության հետ։ Ավելի ստույգ՝ նրա պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր …

կարդալ ավելին

2006-ին կակտիվանանք

14.11.2005

Աթենքի հայ համայնքի հետ նոյեմբերի 10-ին կայացած հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն օրերս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին գրավոր հորդորել են հունվարին հանդիպում անցկացնել։ Ռ. Քոչարյանը նշել է. «Համանախագահները, թերեւս, նկատի ունեն, որ 2006 թվականն ընտրական թոհուբոհից ազատ է, եւ կարելի է ակտիվ աշխատել: Կարծում եմ, սա է միջնորդների ակտիվության …

կարդալ ավելին

Էստի համեցեք

14.11.2005

Երեկ Ագրարային (նախկին Գյուղակադեմիա) համալսարանում սահմանադրական «այո» էր քարոզում Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանը: Արդյո՞ք բուհի ղեկավարությունը նման հնարավորություն կտա հակառակ` «ոչ» տեսակետն ունեցողներին: Մեր այս հարցին Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը պատասխանեց. «Իհարկե, որեւէ խնդիր չունենք եւ չենք ունենա: Հոկտեմբերի 27-ից առ երեկ Ակադեմիան ուներ իր միջոցառումները: Այդ պատճառով էլ բոլոր դահլիճները զբաղված …

կարդալ ավելին

Քարոզում են

14.11.2005

Թումանյան-Աբովյան փողոցների հատման խաչմերուկում տեղակայված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանրային ծանուցման կենտրոնում պարբերաբար հայտնվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնական Վիգեն Սարգսյանը, որն անհրաժեշտ հրահանգներ է տալիս կենտրոնին։ Կրկին հաստատվում է այն, որ հիշյալ կենտրոնը զբաղված է «այո»-ի քարոզարշավով։

կարդալ ավելին

Կարեւորը սոցիալականն է

14.11.2005

2006 թվականին Հայաստանի պաշտպանության ոլորտի բյուջետային ֆինանսավորումը կկազմի 150 մլն դոլար՝ 2005 թվականի 120 մլն դոլարի փոխարեն: Երեկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասել է, որ պաշտպանության ոլորտի բյուջետային ֆինանսավորումը բավական կլինի հանրապետության անվտանգությունն ապահովելու համար. «Սակայն մենք չենք կարող անուշադրության մատնել սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը եւ բոլոր բյուջետային միջոցներն ուղղորդել պաշտպանական ոլորտին»,- դժգոհել է Անդրանիկ Մարգարյանը:

կարդալ ավելին

Հայաստանի բարգավաճն է լավ

14.11.2005

ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկայում քաղաքական ակտիվ դաշտ մտնելու մտադրություն ունի։ Մեր տեղեկություններով, նա պատրաստվում է 2007թ. խորհրդարանական հերթական ընտրություններին մեծ խմբակցություն ունենալ Ազգային ժողովում, որտեղ ընդգրկված կլինեն մի շարք հայտնի գործարարներ ու քաղաքական գործիչներ։ ԱԺ-ում մեծամասնություն ունենալու համար Գագիկ Ծառուկյանն ընտրություններից առաջ դաշինք կկազմի Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցության» ու …

կարդալ ավելին

Հայաստանն` ըստ «The Washington Times»-ի

14.11.2005

Կենտրոն համայնքի բնակիչներին իրենց տներից ստիպողաբար զրկելու պետական որոշմանն ու դրա իրականացմանն է անդրադարձել հեղինակավոր «The Washington Times» թերթը: Թերթում մեջբերվում են բնակիչների խոսքերը, որոնք բողոքում են, որ պետության տված գումարով իրենք քաղաքի ծայրամասերում էլ չեն կարողանում բնակարան գնել: Թերթը տեղեկացնում է, թե ինչպես են բնակիչները բոլոր հնարավոր ձեւերով փորձում պայքարել իրենց տների համար, եւ …

կարդալ ավելին

«Մեսիջ» Արեւմուտքին

14.11.2005

Կարծիք կա, որ Սահմանադրության փոփոխությունների առաջարկվող տարբերակում սահմանների եւ նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ հոդվածները մտցվել են անձամբ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով, նրա ներկայացուցիչների կողմից։ Տվյալ հոդվածներն Արեւմուտքին ուղարկված յուրօրինակ «մեսիջ» են։ Այն է՝ «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում պատրաստ եմ փոխզիջումների, բայց անձի անձեռնմխելիության անհրաժեշտություն ունեմ»։ Այս հոդվածներն, ըստ էության, Արեւմուտքի հետ փոխհամաձայնեցված են մտցվել հանրաքվեի նախագիծ։ Եվ …

կարդալ ավելին

Փոխադարձ դավաճանություն

14.11.2005

Ընտրվեց «Ազգային վերածնունդի» 9 հոգանոց քաղխորհուրդը` հետեւյալ կազմով. Ալբերտ Բազեյան, Վաղարշակ Հարությունյան, Հովիկ Ահարոնյան, Գեւորգ Անդրիկյան, Արմեն Մկրտչյան, Սիմոն Գրիգորյան, Հայրո Մարգարյան, Թոռնիկ Թումանյան եւ Հունան Մազմանյան: Իսկ կուսակցության քաղխորհրդի նախագահ, ինչպես եւ սպասվում էր, ընտրվեց Ալբերտ Բազեյանը: Նկատենք, որ հրավիրված հյուրերի առումով, «Ազգային վերածնունդի» հիմնադիր համագումարը բավական ներկայացուցչական էր: Երեկ կառավարության նիստերի դահլիճ էին …

կարդալ ավելին

Ինչպե՞ս տարբերել հունգարացուն կամ հային՝ չինացուց

14.11.2005

Երեկ Ագրարային համալսարանի (նախկին Գյուղակադեմիայի) դասախոսական կազմի եւ ուսանողության ներկայացուցիչների հետ բուհի փոքր դահլիճում հանդիպման ժամանակ սահմանադրական փոփոխություններին «այո» էր քարոզում Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանը: Հանդիպման սկզբում Ագրարայինի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը հատուկ շեշտեց, թե թող հանկարծ որեւէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե հատուկ հուշվում է «այո» կամ «ոչ» ասել: «Այս միջոցառումն ընդամենը կազմակերպված …

կարդալ ավելին

Դեմ է երկաթուղու կառուցմանը

14.11.2005

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան Ֆինանսական հարցերով հանձնաժողովի անդամ Բարնի Ֆրենկը միացել է այն 50 կոնգրեսականներին, ովքեր ստորագրել են Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցմանը Միացյալ Նահանգների ֆինանսական օգնությունը արգելել պահանջող օրինագիծը: «Հայաստանը շրջանցող այս երկաթուղու կառուցումը սխալ է ոչ միայն բարոյական, այլեւ տնտեսական տեսանկյունից»,- հայտարարել է կոնգրեսականը՝ հիշեցնելով Հայաստանում արդեն իսկ նման երկութուղու (Կարս-Գյումրի) գոյությունը: «Ես դեմ …

կարդալ ավելին

Դեմ է ՆԱՏՕ-ի տեղակայմանը

14.11.2005

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գոտում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայմանը: «Այդ հարցը առաջին հերթին պայմանավորված է խաղաղապահ ուժերի մանդատով, իսկ մենք դեռ չենք էլ սկսել մշակել այն: Այսինքն` եթե խոսենք, թե ինչպես է դա լինելու, ապա կողմերը պետք է հասկանան, որ այդ ուժերը չեն …

կարդալ ավելին

Մասնակի շփում

14.11.2005

«Ազգային վերածնունդն» այսօր շփումներ ունի՞ «Հանրապետություն» կուսակցության հետ» հարցին Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Ամեն մի գործողություն պետք է լինի ադեկվատ: Մենք հրավիրել էինք մեր համագումարին, ի՞նչ պատճառներով իրենք չեն մասնակցել, ես չեմ կարող ասել: Բայց կուսակցության տարբեր անդամների հետ շփումներ ունենք»:

կարդալ ավելին

Ապարանցիները՝ երեւանաբնակ ապարանցիների դեմ

14.11.2005

«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը նոյեմբերի 20-ին Ապարանի քաղաքապետի ընտրություններում պայքարելու է ինքն իր դեմ: Քաղաքապետի երկու թեկնածուներն էլ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունից են` գործող քաղաքապետ, հայրենակցական միության փոխնախագահ Ռազմիկ Պետրոսյանն ու նույն կառույցի վարչության անդամ Գոռ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ Ապարանում ընտրություններ պետք է լինեին հոկտեմբերի 23-ին, սակայն թեկնածուները (երրորդ թեկնածուն նույնպես այդ միության անդամ էր)` ստեղծված խայտառակ …

կարդալ ավելին