Ռ. Քոչարյանի նոյեմբերի 14-ի հրամանագրով պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դադարեցվել են ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Մարատ Կատվալյանի լիազորությունները: Մեկ այլ հրամանագրով իր դիմումի համաձայն դադարեցվել են նաեւ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Գեւորգ Այվազյանի լիազորությունները: