«Ոչ» մակագրությամբ, ծիրանագույն դրոշներով զարդարված ընդդիմության ավտոշարասյունը սահմանադրական բարեփոխումներին դեմ քվեարկելու քարոզարշավով երեկ մեկնել էր Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր: Աբովյան, Հրազդան քաղաքներում եւ դրանց հարակից գյուղերում ընդդիմության ներկայացուցիչները բավարարվեցին միայն քաղաքով՝ շրջելով ու թռուցիկներ բաժանելով, իսկ Սեւանում եւ Չարենցավանում նրանք հանրահավաքներ արեցին: Սեւանում ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանը շուրջ 2000 մարդ էր եկել: Ինչպես մեզ պատմեց …
կարդալ ավելինԱԺ 15-ամյակի տոնակատարությունների առթիվ Հայաստան ժամանած որոշ երկրների խորհրդարանականներ, սահմանադրական բարեփոխումներին առնչվող որոշ ճշգրտումներ կատարելու նպատակով, հանդիպել են նաեւ ընդդիմության գործիչներին։ Բելգիայի ներկայացուցիչը հատկապես կենտրոնացել է Արթուր Բաղդասարյանի այն պնդման վրա, թե առաջարկվող տարբերակը մեկ քայլ առաջ է գործող սահմանադրության համեմատ։ Ընդդիմադիր գործիչներից մեկը հակադարձել է. «Արթուր Բաղդասարյանը երգում է այն երգը, որը պատվիրում է …
կարդալ ավելինՄեր աղբյուրների պնդմամբ, ՀՅԴ ԳՄ-ն որոշում է կայացրել հեռու մնալ հանրապետությունում հետզհետե թեժացող գործընթացներից։ Նրանք համոզված են, որ ժողովուրդը հանրաքվեում «ոչ» է ասելու, դրա համար էլ չեն ուզում «կեղտոտել ձեռքերը»։ Ըստ մեր աղբյուրի, ինչպես 1999-ի կամ 2003-ի ընտրություններում թույլ տված կեղծիքների, այնպես էլ հանրաքվեի դեպքում, ՀՅԴ-ն պնդելու է, որ պատասխանատու է միայն իր մասով: Այնպես …
կարդալ ավելինԹեեւ Վարդան Խաչատրյանը հուսադրել էր, որ «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ՀՀ-ին տրվելիք ԱՄՆ օգնության չափը կհասնի 270-280 մլն դոլարի, սակայն ամերիկյան «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն իր ամենամյա հերթական զեկույցում տեղեկացրել է, որ 2006թ. ՀՀ-ն ամենավատ ցուցանիշները կունենա օգնություն ստացող երկրների շրջանում: Այդ միջոցները պետք է ուղղորդվեն ժողովրդավարական սկզբունքներին հավատարիմ երկրներին»: Ինչպես նշվում է զեկույցում, ժողովրդավարական …
կարդալ ավելինՆախ, սրտանց շնորհավորում եմ շախմատի մեր հավաքականի տղաներին, ովքեր այս օրերին անցկացվող աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրում, 2,5:1,5 հաշվով հաղթելով շախմատի օլիմպիադայի եւ աշխարհի գործող չեմպիոն Ուկրաինայի հավաքականին, վաստակեցին 7,5 միավոր եւ առայժմ զիջում են միայն Ռուսաստանի հավաքականին, որը վաստակել է 8 միավոր: Երեկ մեր տղաները պետք է խաղային ԱՄՆ հավաքականի հետ: Ի դեպ, մինչ …
կարդալ ավելին«Կարծում եմ, մենք ի վիճակի կլինենք իսկապես հյուրընկալ երկիր լինել զբոսաշրջիկների համար։ Պետք է դահուկ տիրապետելու առումով պարտադիր նորմատիվ դնենք գործադիրի աշխատողների համար, հատկապես ղեկավարների։ Ես անցած ձմեռ նկատեցի, թե մենք ինչպիսի աճ ունեցանք մեր քաղաքացիների առումով։ Հազարավոր մարդիկ իրենց ժամանակն այստեղ էին անցկացնում։ Դրանից մեծ ուրախություն, չեմ կարծում, թե որեւէ մեկ ղեկավար ունենա։ Ձմեռը …
կարդալ ավելինՕրերս նշվում էր ՀՀ Ազգային ժողովի 15-ամյակը։ Տոնական միջոցառումների իրականացնողն ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն էր։ Կազմակերպիչները փորձել էին տոնակատարությունն անցկացնել բավականին բարձր մակարդակով: Երեւան էին ժամանել ավելի քան 80 երկրի խորհրդարանական պատվիրակություններ։ Անցկացվեցին համաժողովներ, հանդիսավոր նիստ, ինչպես նաեւ` ընդունելություն։ Բնականաբար, այդ միջոցառումները նման ճոխությամբ անցկացնելու համար անհրաժեշտ է եղել Հայաստանի մասշտաբով բավականին լուրջ գումարներ ծախսել։ …
կարդալ ավելին«Իրանի նախագահի այդ խոսքերը կարող են քաղաքական փորձառության պակասի եւ զգացմունքայնության արդյունք լինել»,- «Regnum»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Իսրայելն աշխարհի երեսից ջնջելու մասին օրերս Իրանի նախագահի արած հայտնի հայտարարությանը, ասել է Ռուսաստանի խորհրդարանի Վերին պալատի փոխխոսնակ Ալեքսանդր Տորոշինը: Նրա խոսքերով՝ նման մակարդակի քաղաքական գործիչն այդ կարգի հայտարարություն անելու իրավունք չուներ: Տորոշինը նաեւ համոզմունք է հայտնել, որ «առանձին …
կարդալ ավելինԱմերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը տեղեկացնում է, որ ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հանձնաժողովի անդամները հավանություն են տվել Հայաստանին 75 մլն դոլարի օգնություն հատկացնելուն: Լեռնային Ղարաբաղին կհատկացվի 3 մլն դոլարի օգնություն: Հանձնաժողովը համաձայնել է Հայաստանին եւ Ադրբեջանին հավասար ռազմական աջակցություն հատկացնելուն՝ 5-ական մլն դոլար, եւ 750 հազարական դոլար՝ միջազգային ռազմական կրթության ու պատրաստության …
կարդալ ավելինՈստիկանության գնդապետ Ավետիք Մկրտչյանը, ազատվելով Ոստիկանության Երեւանի Շենգավիթի բաժնի ծառայության գծով պետի տեղակալի պաշտոնից, ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել է Ոստիկանության Երեւանի Մետրոպոլիտենի բաժնի պետ։ Իսկ Ոստիկանության Երեւանի Մետրոպոլիտենի բաժնի նախկին պետ գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանն ազատվել է այդ պաշտոնից։ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով` աշխատանքից ազատվել եւ Ոստիկանության կադրերի տրամադրության տակ է ուղարկվել Ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար, …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, առաջիկայում Եվրոպան բավականին խստությամբ է դնելու հայկական ատոմակայանի փակման հարցը։ Նրանք, բնականաբար, ՀԱԷԿ-ը ցանկանում են փակել ոչ թե հայերի անվտանգության խնդիրներից մտահոգված, այլ սեփական շահերից դրդված։ Արեւմուտքն, ի դեմս Ֆրանսիայի, ՄԱԳԱՏԷ-ի եւ ԵՄ-ի միջոցով փորձելու է ՀԱԷԿ-ը վերցնել ռուսներից, փակել, բայց փոխարենը նորը կառուցել։ Ըստ մեր աղբյուրի, Արեւմուտքի նպատակը մեկն է` Հայաստանի ատոմակայանի …
կարդալ ավելինՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Մարատ Կատվալյանի պաշտոնավարման ժամկետը շուտով լրանալու է: Մեր աղբյուրների հավաստմամբ` այդ պաշտոնի հավանական թեկնածու է համարվում արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Մուկուչյանը: Նշենք, որ այդ պաշտոնին նշանակվելու համար Տ. Մուկուչյանը պետք է ընդգրկված լինի դատավորների պաշտոնեական պիտանելիության եւ ծառայողական առաջխաղացման ցուցակում: Դրա համար տարին մեկ անգամ համապատասխան քննություն է կազմակերպվում: …
կարդալ ավելին«Եթե ոչ այսօր` նոյեմբերի 3-ին, ապա հաջորդ հինգշաբթի դաշինքի նիստում խստությամբ դրվելու է Շավարշ Քոչարյանի հարցը։ Ստեփան Դեմիրճյանն այնքան վճռական է տրամադրված, որ Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, կհեռացվի թե՛ դաշինքից, թե՛ խմբակցությունից»,- մեզ հետ զրույցում վստահեցրել է ՀԺԿ-ականներից մեկը։ Ի դեպ, ասում են, որ Շավարշ Քոչարյանի «քաղաքական այլակերպումը» հստակ հիմքեր ունի։ Նախ, նրա բժշկուհի մերձավոր հարազատին …
կարդալ ավելինՄիջազգային փորձը Միջազգային փաստաթղթերում երկքաղաքացիության գաղափարն առաջին անգամ ի հայտ է եկել 1930 թվականին՝ Հաագայի կոնվենցիայում: Ընդ որում, այս կոնվենցիայի առաջին դրույթում նշվում է, որ «երկքաղաքացիությունն անցանկալի է»: Այնուամենայնիվ, դրանում նշվում են երկքաղաքացիությանը վերաբերող մի քանի դրույթներ: Ըստ այդմ, երկքաղաքացիության հետ կապված բոլոր հարցերը պետք է կարգավորվեն տվյալ երկրի օրենքներով եւ երկքաղաքացիությունն ընդունող այլ երկրի …
կարդալ ավելինՀայաստանի իշխանություններին ժողովրդավար լինելու, Ղարաբաղյան հիմնախնդրին հայանպաստ լուծում տալու, երկիրը զարգացնելու եւ նմանատիպ այլ խնդիրներ լուծելու ճանապարհին միակ խոչընդոտը, պարզվում է, ՀՀ գործող Սահմանադրությունն է: Իսկ հանրաքվեի դրվելիք սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո Հայաստանը կդառնա «երկիր դրախտավայր»: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն ստեղծվեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի ու ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի՝ երեկ …
կարդալ ավելինԵրեկ, սակայն, նրանց գործերն այնքան էլ լավ չէին. մաքուր ու կոկիկ հագնված երաժիշտները հանկարծ պարզեցին, որ իշխանությունները ոչ թե ճոպանուղիով էին բարձրանալու երրորդ կայան, այլ` մեքենաներով… Հիասթափվեց նաեւ տարածքի մաքրությունն ապահովող տարեց մարդը, սակայն քիչ անց, երբ մի քանի զբոսաշրջիկներ մոտեցան ճոպանուղուն, երաժիշտների նվագի տակ իր ցախավելով սկսեց պարել` ինքն իրեն ու երաժիշտներին հուսադրելով, թե` …
կարդալ ավելին«Թուրքիան պետք է ճանաչի Հայերի ցեղասպանությունը»,- «Պոստիմիս» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը: Վերջինիս խոսքերով՝ յուրաքանչյուր երկիր պետք է հնարավորինս անկեղծ խոսի պատմության մասին: «Դա վերաբերում է եւ՛ Էստոնիային, եւ՛ Թուրքիային»,- շեշտել է Էստոնիայի արտգործնախարարը: Անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությանը՝ Ու. Պաետը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան անպայման կանդամակցի ԵՄ-ին: «Թուրքիայի՝ ԵՄ-ին …
կարդալ ավելինՍահմանադրական հանրաքվեի քարոզարշավն արդեն իսկ ընթանում է խախտումներով։ Դրանցից կարեւորագույնը թերեւս այն է, որ սահմանադրական փոփոխությունները մերժողներին հեռուստաեթեր չի տրամադրվում (կամ գրեթե չի տրամադրվում)։ Բացի այդ, որ իշխանության տարբեր օղակներ փորձում են խոչընդոտել ընդդիմության մարզային այցերն ու բնակչության հետ հանդիպումները։ Ակնհայտորեն, իշխանությունները ձգտում են հանրաքվեի ժամանակ հնարավորինս մաքուր «այո» ապահովել։ Այսինքն` այնպես անել, որ խախտումները …
կարդալ ավելինՆախորդ հոդվածում մենք ներկայացրել էինք գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերի հայացքները լեգիտիմ իշխանության մասին: Նա առանձնացնում էր երեք տիպի լեգիտիմություն՝ ավանդական, որը հիմնված է ավանդույթների եւ սովորույթների վրա, խարիզմատիկ, որը հիմնված է առաջնորդի առանձնահատուկ գծերի եւ ունակությունների նկատմամբ հավատի վրա, եւ լեգալ, որը հիմնված է օրենքների վրա: Ցանկացած տեսություն հետաքրքիր է իր պրակտիկ կիրառության մեջ: Ուստի …
կարդալ ավելինՀՀԿ-ից մեր թղթակցին տեղեկացրին, որ «Այո»-ի շտաբի պետ պետք է դառնար ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Սակայն վերջինս, հասկանալով ՀՀ նախագահի մտադրությունը, զգուշացել է եւ կտրականապես հրաժարվել` առաջարկելով իր փոխարեն նշանակել Մհեր Շահգելդյանին։ Վերջինս, սակայն, կոչվում է ոչ թե պետ, այլ «Այո»-ի շտաբի համակարգող։ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ՀՀԿ-ի աղբյուրի, բավական կոպիտ է արտահայտվել Արթուր Բաղդասարյանի վերջերս …
կարդալ ավելին