Կեղտոտ ձեռքեր

05/11/2005

Մեր աղբյուրների պնդմամբ, ՀՅԴ ԳՄ-ն որոշում է կայացրել հեռու մնալ հանրապետությունում հետզհետե թեժացող գործընթացներից։ Նրանք համոզված են, որ ժողովուրդը հանրաքվեում «ոչ» է ասելու, դրա համար էլ չեն ուզում «կեղտոտել ձեռքերը»։ Ըստ մեր աղբյուրի, ինչպես 1999-ի կամ 2003-ի ընտրություններում թույլ տված կեղծիքների, այնպես էլ հանրաքվեի դեպքում, ՀՅԴ-ն պնդելու է, որ պատասխանատու է միայն իր մասով: Այնպես որ` ՀՅԴ-ն հանրաքվեի քարոզչության ընթացքում կփորձի լինել հնարավորինս զգույշ: