«Կարծում եմ, մենք ի վիճակի կլինենք իսկապես հյուրընկալ երկիր լինել զբոսաշրջիկների համար։ Պետք է դահուկ տիրապետելու առումով պարտադիր նորմատիվ դնենք գործադիրի աշխատողների համար, հատկապես ղեկավարների։ Ես անցած ձմեռ նկատեցի, թե մենք ինչպիսի աճ ունեցանք մեր քաղաքացիների առումով։ Հազարավոր մարդիկ իրենց ժամանակն այստեղ էին անցկացնում։ Դրանից մեծ ուրախություն, չեմ կարծում, թե որեւէ մեկ ղեկավար ունենա։ Ձմեռը բոլորին հրավիրում եմ դահուկների վրա այստեղ»,- երեկ Ծաղկաձորի ճոպանուղու երրորդ կայանի բացման ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանն ու «Անանիա Շիրակացու» անվան մեդալով պարգեւատրեց «Կապավոր» ՍՊԸ փոխտնօրեն Գարի Գրիգորյանին։