Կադրային տեղաշարժեր Ոստիկանությունում

05/11/2005

Ոստիկանության գնդապետ Ավետիք Մկրտչյանը, ազատվելով Ոստիկանության Երեւանի Շենգավիթի բաժնի ծառայության գծով պետի տեղակալի պաշտոնից, ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել է Ոստիկանության Երեւանի Մետրոպոլիտենի բաժնի պետ։ Իսկ Ոստիկանության Երեւանի Մետրոպոլիտենի բաժնի նախկին պետ գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանն ազատվել է այդ պաշտոնից։

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով` աշխատանքից ազատվել եւ Ոստիկանության կադրերի տրամադրության տակ է ուղարկվել Ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար, Ոստիկանության գնդապետ Զարզանդ Եղիազարյանը։ Նրա փոխարեն ՊՊԾ գնդի հրամանատար է նշանակվել Ոստիկանության Երեւանի վարչության կադրերի բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Ռոբերտ Մելքոնյանը։