քաղաքականություն

Մտածում է

01.11.2005

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր մտածում են, թե ես հնարավորություն ունեմ երբեւէ պայքարելու նախագահի պաշտոնի համար: Բայց, կարծում եմ, դեռեւս վաղ է դրա մասին խոսելը, մանավանդ, որ այս անգամ նախագահականին նախորդելու են խորհրդարանական ընտրությունները,- ԱՄՆ-ում պատասխանելով լրագրողների հարցին, հայտարարել է Սերժ Սարգսյանը` ավելացնելով,- կախված նրանից, թե ինչպիսի վստահություն կունենա ինձ աջակցած քաղաքական …

կարդալ ավելին

Սերժի հարսնացուն՝ Հայաստանից

01.11.2005

ՀՀ ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում գտնվող ամերիկյան հայտնի SYSTEM OF A DOWN ռոք խմբի անդամ Սերժ Թանգյանին: Ճանաչված ռոք երաժիշտը Հայրենիք էր այցելել ամուսնանալու նպատակով: Վ. Օսկանյանը բարձր է գնահատել ռոք խմբի եւ մասնավորապես Սերժ Թանգյանի ներդրումը հայության միջազգային ճանաչման եւ քարոզման գործում՝ անվանելով նրանց Հայաստանի իսկական դեսպաններ: Սերժ Թանգյանի …

կարդալ ավելին

Ի՞նչը «կբավարարի» ընդդիմությանը

01.11.2005

«Երբ ընտրացուցակներում մարդիկ ավելանում են, ընդդիմությունը բողոքում է, պակասում են` նորից են բողոքում: Հետաքրքիր է` ի՞նչ պետք է լինի: Եղած ցուցակներն իրենց բավարարո՞ւմ են, կարո՞ղ ենք նման հետեւություն անել»,- տարակուսում է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Վերջինիս գնահատմամբ, ընդդիմության մոտեցումը նույնն է նաեւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ. «Եթե դժգոհում են առաջարկվող տարբերակից, նշանակում է` գործող սահմանադրությունն իրենց …

կարդալ ավելին

«Սլուժեբնիներին»՝ 1 մլրդ 2 մլն դրամ

01.11.2005

Հայաստանի 2006թ. պետական բյուջեի նախագծով մեկ ծառայողական ավտոմեքենայի պահպանման համար տարեկան նախատեսվում է 1 մլն 200 հազար դրամ: Վերջին մեկ տարվա ընթացքում այդ մեքենաների թիվն աճել է 210-ով ու դարձել 835, իսկ բենզինի ծախսը նախատեսվել է օրական 10 լիտրի հաշվարկով՝ 2005թ. 4 լիտրի փոխարեն: Հաշվի է առնվել բենզինի գնի աճը:

կարդալ ավելին

Անհանգստանալու բան չունի

01.11.2005

«Սյունիք» հայրենակցական միության նախագահ Սուրիկ Խաչատրյանը հանրաքվեի «այո» քարոզչության համար որեւէ աշխատանք չի իրականացնելու: Ավելին` նա զարմանում է, թե ինչու են հայրենակցական մյուս միություններն իրար խառնվել` ամենուր աշխատանքները համակարգող շտաբներ ձեւավորելով: «Մենք ի՞նչ նախաձեռնենք, սյունեցիները մի քանի հազար տարի է պետական մտածելակերպի տեր ժողովուրդ են: Սյունեցիներին ի՞նչ պետք է քարոզես, սյունեցին իր անելիքը գիտի»,- ասաց …

կարդալ ավելին

Չճանաչելը փոխզիջո՞ւմ է

01.11.2005

«Ինչպե՞ս աշխարհը ճանաչի ԼՂՀ անկախությունը, եթե Հայաստանն ինքը դա չի անում»: Այս հարցն ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանին ուղղել է թուրք-ամերիկյան ասոցիացիայի ներկայացուցիչը, ինչին ի պատասխան` ՀՀ պաշտպանության նախարարն ասել է. «Դա մեր կողմից փոխզիջում է: Փոխզիջում է նաեւ այն, որ այժմ Հայաստանը հայտարարում է, որ համաձայն է Լեռնային Ղարաբաղի տարածքում կրկնակի, այսինքն` երկրորդ անգամ հանրաքվե …

կարդալ ավելին

«Այո»-ն հայրենակցականների ոգին է հավաքական

01.11.2005

Հայրենակցական միությունները չեն օգտվելու անգամ կառավարության տպագրած սահմանադրության փոփոխությունների բացատրական բրոշյուրներից, եւ իրենք իրենց էլեկտորատին բաժանելու են իրենց ուժերով տպագրած բացատրական բրոշյուրները` դարձյալ յուրահատուկ բացատրություններով: «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ, ընտրությունների ժամանակ ակտիվ քարոզիչ Օֆելյա Պետրոսյանը մեզ վստահեցրեց, որ արդեն գործիքավորման փուլում է գտնվում նաեւ «այո»-ի իրենց հիմնը, որն, ինչպես շուրջպարի հիմնը, կկատարի երգչուհի, երաժշտության հեղինակ …

կարդալ ավելին

Կապրենք՝ կտեսնենք

01.11.2005

Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ դեսպանատանը մամլո ասուլիս էին հրավիրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար (USAID) Ռոբին Ֆիլիպսը։ Ասուլիսը նվիրված էր Հայաստանում ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարության աջակցման ծրագրերին։ Ընդհանրապես «ասուլիս» բառը կարելի է վերապահումով օգտագործել, քանի որ դեսպանն իր ասելիքը կարող էր հասարակությանն ուղղել պարզապես հաղորդագրության միջոցով։ Լրագրողների ներկայությունը պարտադիր …

կարդալ ավելին

Ո՞ւմ է պետք սովորեցնել

01.11.2005

«Սահմանադրական փոփոխությունները պայմանավորելու են Հայաստանի մոտակա 15-20 տարիների զարգացումը»,- երեկ «Լրատվամիջոցների պրոֆեսիոնալիզմը եւ սահմանադրական հանրաքվեի լուսաբանումը» թեմայով Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղեկատվական գրասենյակի կազմակերպած սեմինարի բացման խոսքում նման համոզմունք հայտնեց սահմանադրական հանրաքվեի «Այո» շտաբի ղեկավար Մհեր Շահգելդյանը: Կարեւորելով ԶԼՄ-ների դերն ու պրոֆեսիոնալիզմը հանրաքվեի քարոզչության ընթացքում՝ վերջինս նաեւ կարծիք հայտնեց, որ քաղաքական …

կարդալ ավելին

Երկիմաստ սահմանադրություն

01.11.2005

Մինչ խորհրդարանական ընդդիմությունը Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ զբաղված էր սահմանադրական փոփոխությունների նախագծի բարելավմամբ, Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչությունը դեռեւս հուլիսի հինգին՝ ՀՀ սահմանադրության ընդունման օրը, հայտարարեց, որ իրենք դեմ են այդ գործընթացներին: Ի սկզբանե կուսակցությունում որոշում էր կայացվել չմասնակցել սահմանադրության նախագծի բովանդակային քննարկմանը: Սակայն այսօր ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը մատնանշում է մի շարք դրույթներ, …

կարդալ ավելին

Անտեղյակը

01.11.2005

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ բավական հիացմունքով էր խոսում ՀՀ-ում սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 23-ը կայացած ՏԻՄ ընտրությունների մասին: Ըստ Ազարյանի` դրանք մեկ քայլ առաջ էին, քան նախորդ ընտրությունները եւ համապատասխանում էին ժողովրդավարության չափանիշներին: «Լցոնում բառը դուք 2,5 տարի է` մոռացել եք»,- վերջին ընտրությունների առավելություններից մեկը նշեց Գ. Ազարյանը: Դրանից …

կարդալ ավելին

«Կարմիր անձնագրեր» ունեցողները ՀՀ քաղաքացինե՞ր չեն

01.11.2005

Եվ գործող իշխանություններն ամեն ինչ անելու են` ամեն գնով հանրաքվեի նախագիծը անցկացնելու համար: Բայց դա հնարավոր է միայն մեկ դեպքում: Հանրաքվեի դրվող նախագիծն ընդունված է համարվում, եթե դրան կողմ քվեարկի ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը: Մինչեւ վերջերս ՀՀ ընտրացուցակներում ընդգրկվածների թիվը հասնում էր շուրջ 2 միլիոն 400 հազարի: Իսկ Սահմանադրության նախագիծն անցկացնելու համար իշխանությունները պետք …

կարդալ ավելին

Ապշերոնյան պաշտպանություն

01.11.2005

Շարունակելով շախմատային թեման, մենք այսօր կփորձենք վերլուծել Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների պարտիան: Ելնելով այս օրերին Բաքվում տեղի ունեցած իրադարձություններից, հստակ կարելի է ասել, որ այս մրցաշարում խաղում են աշխարհաքաղաքական գրոսմայստերներ՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը: Այս պարտիան մեզ հետաքրքիր է այնքանով, որ նույն մրցաշարի հաջորդ պարտիան Հայաստանում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է: Եվ, բնականաբար, գրոսմայստերները պետք է …

կարդալ ավելին

Ծերացող վագրերի կյանքից

29.10.2005

Հայտնի է, որ Հայաստանում վերջին տարիներին մեր տնտեսությունն աճում է երկնիշ թվերով։ Սա մեր իշխանությունների պաշտոնական հպարտության ամենասիրելի թեման է։ 2003-ին տնտեսական աճը կազմել է 14 տոկոս, 2004-ին` 10,1 տոկոս։ Ենթադրվում է` այս տարի աճի ցուցանիշը 11 տոկոս է լինելու։ 2006թ. բյուջեի նախագիծը, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է Ազգային ժողով, աճի ավելի համեստ կանխատեսում է …

կարդալ ավելին

Խառն են

29.10.2005

Ընդդիմությունը հայտարարում է, թե եթե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում իշխանությունները կեղծիքներ իրականացնեն, իրենք հենց նույն օրը` նոյեմբերի 27-ին, մեծ հանրահավաք են կազմակերպելու Երեւանում եւ պահանջելու են իշխանությունների հրաժարականը։ Իշխանություններին այս հայտարարությունները, չգիտես ինչու, դուր չեն գալիս։ Այնպիսի տպավորություն է, կարծես նրանք արդեն իսկ հաստատ մտորել են կեղծիքներ իրականացնել, եւ խնդիրն ընդամենն այն է, որ ընդդիմությունը …

կարդալ ավելին

Առաջին զոհը

29.10.2005

Հանրապետական պատգամավոր Աշոտ Աշոտյանը երեքշաբթի օրն ԱԺ-ին առաջարկել էր պատգամավորների համար ԱԺ շենքի ներսում կառուցել աղոթատեղի, իսկ շենքի բակում` մատուռ: Այս առաջարկի շուրջ քննարկումներ եղե՞լ են ՀՀԿ-ում. այս հարցին ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «ԱԺ շենքը հի՜ն հեթանոսական մեհյանների նման է: Այստեղ կարելի է միայն զոհ մատուցել»: «Իսկ ո՞վ է լինելու զոհը» հարցին …

կարդալ ավելին

Այ քեզ սկզբունքայնություն

29.10.2005

Երեկ Ամերիկյան համալսարանի փոքր դահլիճում սահմանադրական փոփոխությունների մասին դասախոսություն կարդաց ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Վերջինս գործող Սահմանադրությունը մի լավ քննադատելուց հետո անցավ առաջարկվող փոփոխությունների գովերգմանը, իսկ վերջում էլ նշեց առաջարկվող նախագծի մի քանի դրույթներ, որոնք, ըստ նրա, հետընթաց են գործող Սահմանադրության համեմատ: Շ. Քոչարյանը կարծում է, որ գործող Սահմանադրության նկատմամբ առաջարկվող փոփոխությունների փաթեթը հսկայական առաջընթաց …

կարդալ ավելին

Կտային, էլի

29.10.2005

«Ինչո՞ւ Կառավարության Նիստերի դահլիճը համագումար անցկացնելու համար չտրամադրեցիք «Հանրապետություն» կուսակցությանը» հարցին Անդրանիկ Մարգարյանը պատասխանել է. «Իրենք դիմել են հոկտեմբերի 25-ի համար, ասել են` զբաղված է: Ուրիշ օրվա համար չեն դիմել, եթե դիմեին, ինչպես մյուս կուսակցություններին, իրենց էլ կտայինք, էլի: Ոչ մի կուսակցության մեջ մենք խտրականություն չենք դրել»:

կարդալ ավելին

Գոհ է

29.10.2005

Երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ բավարարված է սահմանադրական փոփոխությունների «այո» քարոզարշավի ընթացքից: Միեւնույն ժամանակ` նա նաեւ նկատել է, որ դեռեւս գոյություն ունի բնակչության իրազեկման խնդիր, որի լուծման նպատակով մեծ տպաքանակով տպագրվում է սահմանադրական առաջարկվող փոփոխությունների փաթեթը: «Մենք փորձում ենք իրազեկել յուրաքանչյուր ընտանիքին, որպեսզի բնակչությունը հետեւություններ անի ոչ միայն մեկնաբանությունների հիման վրա, այլեւ ինքն անձամբ …

կարդալ ավելին

Աշխարհաքաղաքական հակակշիռ

29.10.2005

Ըստ լավատեղյակ աղբյուրների, մոտ ժամանակներս Հայաստանի առանց այն էլ բազմազան եւ բազմագույն քաղաքական դաշտում կարող է ձեւավորվել եւս մեկ քաղաքական միջկուսակցական միավորում կամ դաշինք՝ կազմված Սամվել Բաբայանի, Արտաշես Թումանյանի եւ Արմեն Դարբինյանի գլխավորած կուսակցություններից: Հետաքրքրական է, որ առաջին երկուսի կուսակցություններն իրավաբանորեն դեռեւս ձեւավորված չեն, սակայն հայտնի է, որ Սամվել Բաբայանի «Դաշինք» անվանումը կրող կուսակցության հիմնադիր …

կարդալ ավելին