Ծերացող վագրերի կյանքից

29/10/2005

Հայտնի է, որ Հայաստանում վերջին տարիներին մեր տնտեսությունն աճում է երկնիշ թվերով։ Սա մեր իշխանությունների պաշտոնական հպարտության ամենասիրելի թեման է։ 2003-ին տնտեսական աճը կազմել է 14 տոկոս, 2004-ին` 10,1 տոկոս։ Ենթադրվում է` այս տարի աճի ցուցանիշը 11 տոկոս է լինելու։

2006թ. բյուջեի նախագիծը, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է Ազգային ժողով, աճի ավելի համեստ կանխատեսում է ենթադրում։ 2006-ին մեր տնտեսությունը կաճի ընդամենը 7,5 տոկոսով։