Սերժի հարսնացուն՝ Հայաստանից

01/11/2005

ՀՀ ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում գտնվող ամերիկյան հայտնի SYSTEM OF A DOWN ռոք խմբի անդամ Սերժ Թանգյանին: Ճանաչված ռոք երաժիշտը Հայրենիք էր այցելել ամուսնանալու նպատակով: Վ. Օսկանյանը բարձր է գնահատել ռոք խմբի եւ մասնավորապես Սերժ Թանգյանի ներդրումը հայության միջազգային ճանաչման եւ քարոզման գործում՝ անվանելով նրանց Հայաստանի իսկական դեսպաններ: Սերժ Թանգյանի բացառիկ հարցազրույցը «168 Ժամ»-ին` կարդացեք հինգշաբթի օրվա համարում: