Մեր տեղեկություններով՝ հոկտեմբերի 23-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Մաքսային կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանը, 10-րդ վարչության պետ Գրիշա Սարգսյանն ու էլի մի շարք պաշտոնյաներ իրենց հանգիստն են անցկացրել Երեւանի Նուբարաշեն խճուղի 7 հասցեում գտնվող «Որսորդ» հրաձգարանում: Սկզբում խաշ են կերել, ապա՝ զբաղվել հրաձգությամբ: Եթե նախագահը դիպուկ էր կրակում, առանց վրիպումների, ապա …
կարդալ ավելինՕրեր առաջ ՀՀ Ոստիկանության պետի հրամանով Ոստիկանության Երեւան քաղաքի Շահումյանի օպերատիվ աշխատանքների գծով պետի տեղակալ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մեհրաբյանը: Հիշեցնենք, որ Ա. Մեհրաբյանը մինչ այս նշանակումը զբաղեցնում էր Ոստիկանության Արաբկիրի Քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոն: Ոստիկանության Արաբկիրի Քրեական հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխգնդապետ Սպարտակ Սիմոնյանը:
կարդալ ավելին«Ե՞ս, ե՞ս, ես ընդհանրապես այդ մարդկանց չեմ տեսել: Մենք չենք առեւանգում: Մեր զենքը ոչ թե առեւանգելը կամ զենքն է, այլ` քաղաքականությունը: Մենք քաղաքականությամբ կարող ենք այնպես անել, որ իրենք իրենց առեւանգեն,- ի պատասխան մեր հարցի, թե` ինչո՞ւ եք առեւանգել Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Երվանդ Աղվանյանի վստահված անձին, ասաց Հակոբ Հակոբյանը՝ ավելացնելով, – Սաղ սուտ ա, էդ …
կարդալ ավելինՀոկտեմբերի 24-ին ժամը 11.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության դահլիճում ՀՀ ոստիկանապետի մասնակցությամբ տեղի է ունեցել ընդլայնված օպերատիվ խորհրդակցություն։ Քննարկվել են վարչության ստորաբաժանումների 2005-ի ինն ամիսների օպերատիվ-ծառայական գործունեության արդյունքները։ ՀՀ ոստիկանապետը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահը խիստ է վերաբերվել անձնագրային ծառայության պետերի նկատմամբ։ Տեղեկացրել է, որ համակարգի որոշ աշխատակիցներ ենթարկվելու են տարբեր աստիճանի կարգապահական …
կարդալ ավելին«Այո» շտաբի ղեկավար Մհեր Շահգելդյանի երեկվա ասուլիսից կարելի էր եզրակացնել, որ «այո» քարոզարշավն ընթանում է ամբողջ թափով: Մարզերում ձեւավորվել են համակարգող խորհուրդներ, ստեղծվել են հիմնադրամներ, մաքրվում են ընտրացուցակները… Շահգելդյանի հավաստմամբ՝ հստակեցվել է բնակավայրեր այցելության գրաֆիկը, որին մասնակցելու են ԱԺ պատգամավորներ, գիտնականներ: Նշենք, որ առաջիկայում մարզեր են պատրաստվում այցելել նաեւ «ոչ» քարոզող ընդդիմադիրները: Հուսանք, որ գրաֆիկը …
կարդալ ավելին«Այո, եթե ժամանակը եկել է, Մհերն էլ` իր Թուր Կեծակին ածած, պիտի դուրս գա ժայռից»,- շաբաթ օրն «Ազգային Միաբանություն» կուսակցության համագումարում խոստացավ կուսակցության Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Սարգիս Մուրադխանյանը, ինչին միահամուռ համաձայնություն տվեցին իր մյուս` մեծուփոքր կուսակիցները: Ս. Մուրադխանյանին շարունակում են դուր չգալ եթերից հնչող մեղադրանքները, թե ընդդիմությունն իր միջից չի կարողանում գոնե մեկ խարիզմատիկ …
կարդալ ավելին«Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը շաբաթ օրը ֆուտբոլ խաղալու ժամանակ վնասել է ոտքը, որը պետք է թեթեւ վիրահատության ենթարկվի: Այնպես որ, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նա չի երեւա ասպարեզում, ինչը, ըստ նրա, պայմանավորված է միայն դրանով:
կարդալ ավելինՄամուլում հրապարակում էր եղել, թե էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր անձնական մեքենայով առեւանգել էր Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Երվանդ Աղվանյանի վստահված անձանցից մեկին: Մեր «Ինչո՞ւ էիք առեւանգել» հարցին Հ. Հակոբյանը պատասխանեց. «Ուրեմն` մարդու ընդհանրապես չենք առեւանգել: Եղել է մի դեպք, որին ես տեղյակ եմ. միկրոֆոնով (խոսքը բարձրախոսի մասին է.-Լ.Ս.) հաղորդել են, որ այսինչ ժամին իրենց թեկնածուն …
կարդալ ավելին«Հանրապետություն» կուսակցության այսօրվա բացօթյա համագումարի գաղափարն, ըստ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի, այս իշխանություններին փոխելու անհրաժեշտությունն է. «Հավատացեք, որ այդ փոխելը բառի բուն իմաստով հնարավոր է: Երբ գիտնականները գյուտեր էին անում, ի սկզբանե ոչ ոք չէր հավատում, որ նման գյուտ հնարավոր է: Սկսում էին ու ստացվում էր»: Սակայն մեր ընդդիմությունն արդեն մի քանի անգամ սկսել է …
կարդալ ավելինԿիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Սեւանի քաղաքապետ է վերընտրվել միակ թեկնածու եւ գործող քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը: ԿԸՀ տվյալներով` 19.357 ընտրողներից ընտրության մասնակցել է 8166-ը: Գ.Մալխասյանի օգտին քվեարկել է 7864 ընտրող: Դեմ է քվեարկել ընդամենը 149 ընտրող:
կարդալ ավելինԱյսօր բացօթյա՝ Մատենադարանի մոտ տեղի կունենա «Հանրապետություն» կուսակցության արտահերթ համագումարը: Հրապարակում նախօրոք կտեղադրվեն 500-600 աթոռներ՝ համագումարի պատվիրակների համար քիչ թե շատ հարմար պայմաններ ստեղծելու նպատակով: Արամ Սարգսյանը երեկ ասուլիս էր հրավիրել` բացատրելու, թե ինչու են իրենք դիմում նման արտառոց քայլի: «Ըստ էության, կառավարությունը՝ դահլիճ չտրամադրելով, խոչընդոտել է կուսակցությունների ազատ գործունեության իրավունքը, ինչը մենք համարում ենք …
կարդալ ավելինՀՀ վարչապետի որոշմամբ` Գագիկ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ: ՀՀԿ անդամ Գագիկ Խաչատրյանը 2001 թվականից աշխատել է որպես «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի պետ:
կարդալ ավելինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Հայաստան կայցելի հոկտեմբերի 26-28-ը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Ռոբերտ Քոչարյանի, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանի հետ:
կարդալ ավելինԷջմիածնում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալները՝ 18.793 ձայն Գագիկ Ավագյանին, 5970՝ Երվանդ Աղվանյանին եւ 300՝ Սուսաննա Հարությունյանին, իրականության հետ ոչ մի եզր չունեն: Երեկ այս մասին հայտարարեց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Սուսաննա Հարությունյանը, որին հաջողվել է 19-րդ ընտրատարածքի հանձնաժողովի նախագահից ձեռք բերել ընտրությունների իրական արդյունքները, ըստ որի` Երվանդ Աղվանյան-Սուսաննա Հարությունյան՝ ընդհանուր ձայների …
կարդալ ավելինՆուբարաշեն համայնքի բնակիչները գիտեն, որ այս տունը պատկանում է Վեսմիր Հովսեփյանին, որը ոչ վաղ անցյալում եղել է Էլեկտրացանցի Նուբարաշենի տեղամասի պետ: Մեր թղթակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ պարոն Հովսեփյանը դա հաստատեց: Տունը շրջապատված է 2-3 մ բարձրությամբ տուֆե պարսպով ու մոտ 3000 մետր հողատարածքով: Նուբարաշենցիներն ասում են, որ ժամանակին այդ տարածքը պետք է բարեկարգվեր, եւ ավտոբուսների …
կարդալ ավելին2006թ. պետբյուջեի նախագծով` քրեակատարողական համակարգին տրամադրվելիք գումարը կազմում է 4.420 միլիարդ դրամ։ Ուշագրավն այն է, որ այդ գումարից 400 մլն դրամն իշխանությունները հատուկ տողով առանձնացրել են ցմահ ազատազրկվածների համար առանձին շենք կառուցելու նպատակով։ Այսինքն՝ այսուհետ Նաիրի Հունանյանն իր պատիժը կկրի շատ ավելի բարեկեցիկ պայմաններում, որը, թերեւս, կլինի իշխանությունների կողմից նրան տրվելիք այս տարվա նվերը՝ բյուջեի …
կարդալ ավելին«Ազգային Միաբանության» այսօրվա համագումարում կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը լուրջ առաջարկ է ներկայացնելու իշխանություններին, որն, ըստ նրա, «ոսկյա բանալի» կարող է լինել նաեւ իշխանությունների համար: Մեր հարցին, թե ո՞րն է լինելու համագումարի հիմնական «մեխը», պատասխանեց, թե ինքն իշխանություններին առաջարկելու է «ջենտլմենական համաձայնության» գալ. «Ասելու ենք, մենք պատրաստ ենք կազմակերպել հանրաքվեն, կոչ անել «այո» ասել, եթե իրենք …
կարդալ ավելին«ԼՂ-ն այսօր ինտեգրված է Հայաստանի տնտեսական դաշտում»,- «Նովայա պոլիտիկա» թերթում հայտարարել է Արկադի Ղուկասյանը: Ըստ նրա, դա գիտակից ընտրություն է՝ թելադրված աշխարհագրական քարտեզի վրա ԼՂՀ զբաղեցրած դիրքով: Սակայն դա չի նշանակում, թե ԼՂՀ ղեկավարությունը սեփական տեսակետը չունի այս կամ այն սոցիալ-տնտեսական խնդրի լուծման վերաբերյալ՝ Հայաստանի եւ ԼՂ փոխհարաբերությունների համատեքստում: «Ինչ վերաբերում է երկու հայկական պետություններին, …
կարդալ ավելին«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Գյումրիի տարածքային կառույցի հիմնադիր ժողովում երեկ հայտարարեց, որ նոյեմբերի 27-ը լինելու է ոչ թե սահմանադրության հանրաքվեի օր, այլ` իշխանության վստահության հանրաքվեի: Ա. Սարգսյանը բոլորին կոչ արեց այդ օրը քվեարկությունից հետո գալ Երեւան` հեղափոխություն իրականացնելու համար, քանի որ, ըստ նրա` հանրաքվեն ԵՄ-ի եւ այլ զարգացած երկրների կողմից մեծ նվեր է ընդդիմությանը: …
կարդալ ավելինՀոկտեմբերի 20-ին ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Խավիեր Սոլանան Բրյուսելում Ռ. Քոչարյանի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում ասել է, թե որքան շուտ բացվի հայ-թուրքական սահմանը, այնքան լավ: Հարցին, թե ավելի տրամաբանական չէ՞ վերագործարկել Կարս-Գյումրի երկաթգիծը, քան միլիոնավոր դոլարներ ծախսել ՀՀ-ն շրջանցող Կարս-Ախալքալաք նոր երկաթուղու կառուցման վրա, Սոլանան պատասխանել է. «Մենք կանենք հնարավոր ամեն բան: Բացման դեպքում …
կարդալ ավելին