Հայկական երկու պետություն

23/10/2005

«ԼՂ-ն այսօր ինտեգրված է Հայաստանի տնտեսական դաշտում»,- «Նովայա պոլիտիկա» թերթում հայտարարել է Արկադի Ղուկասյանը: Ըստ նրա, դա գիտակից ընտրություն է՝ թելադրված աշխարհագրական քարտեզի վրա ԼՂՀ զբաղեցրած դիրքով: Սակայն դա չի նշանակում, թե ԼՂՀ ղեկավարությունը սեփական տեսակետը չունի այս կամ այն սոցիալ-տնտեսական խնդրի լուծման վերաբերյալ՝ Հայաստանի եւ ԼՂ փոխհարաբերությունների համատեքստում: «Ինչ վերաբերում է երկու հայկական պետություններին, ապա նրանք արդեն գոյություն ունեն, չնայած դրանցից մեկի ճանաչված չլինելուն»,- ասաց նա: